ԱՍՀ նախարարության ու Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    18 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    58%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    28%
    13 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    13 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    64%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    11 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    36%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

ԱՍՀ նախարարության ու Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

ԱՍՀ նախարարության ու Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Սոցիալական բնակարանաշինության, աշխատանքի և զբաղվածության  ոլորտներում բարեփոխումների իրականացում, նոր ծրագրերի և  նախաձեռնությունների մշակում ու իրագործում․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի միջև այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Նախարարությունը հայտնում է, որ կարևորելով երկու երկրների պետական և մասնավոր հատվածների ներուժի համախմբումն ու Ֆրանսիայի կառավարության կողմից սոցիալական պաշտպանության ոլորտում հաջողված ծրագրերի փորձի փոխանակումը՝ ԱՍՀ նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը հուշագրի կնքումը ևս մեկ կարևոր քայլ է համարել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։

«Ակնկալում ենք, որ հուշագիրն արդյունավետ գործիք կլինի սոցիալական պաշտպանության ոլորտում ռազմավարական առաջնահերթ միջոցառումների իրականացման, նոր ծրագրերի և նախաձեռնությունների մշակման և փորձի փոխանակման համար։ Հուսով ենք, որ հուշագրի ստորագրումից հետո համագործակցության գործուն աշխատանքներ կսկսենք առևտրաարդյունաբերական պալատում ներկայացված տարբեր ֆրանսիական ընկերությունների հետ»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այսպիսով հանձն է առել առանձնացնել ՀՀ քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանն ուղղված սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթությունները, ապահովել նախարարության ոլորտային պատասխանատուների ներգրավվածությունը, ներկայացնել ծրագրային առաջարկներ ու նոր նախաձեռնություններ:

Հուշագրի շրջանակում ՖՀ ԱԱՊ-ն պարտավորվել է ներգրավել պալատի նվիրատու և հովանավոր անդամ ընկերություններին՝ նախարարության կողմից մշակված սոցիալական ծրագրերի իրականացումը ֆինանսավորելու նպատակով, ինչպես նաև ապահովել ֆրանսիական ընկերությունների կողմից փորձաքննության իրականացումը Հայաստանում սոցիալական բնակարանաշինության էկոհամակարգի ստեղծման և զարգացման հարցում։

Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Տիգրան Առաքելիանը պատրաստակամություն է հայտնել նաև կազմակերպել կարճաժամկետ և մասնագիտացված վերապատրաստման դասընթացներ ու աշխատանքի տոնավաճառներ ՖՀ ԱԱՊ անդամ ընկերությունների ներգրավմամբ՝ աջակցելու աշխատանք փնտրող և գործազուրկ անձանց։

«Պայմանագրի կնքումը կամրապնդի սոցիալական և տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև։ Նախատեսում ենք նախարարությանը տրամադրել բոլոր անհրաժեշտ բոլոր փորձաքննությունները սոցիալական բնակարաշինության բնագավառում ֆրանսիական փորձի իրականացման համար»,-նշել է Տիգրան Առաքելիանը։

Թեմայի այլ նորություններ