Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել Քարահանուջ համայնքի ղեկավարը. պաշտպան
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    13 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    17 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    10 կմ/ժ
  • Տավուշ 26°C
    57%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    29%
    3 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    61%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    13 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    35%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել Քարահանուջ համայնքի ղեկավարը. պաշտպան

Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել Քարահանուջ համայնքի ղեկավարը. պաշտպան

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալի դեմ ցուցմունք է տվել Քարահանուջի համայնքապետ Լուսինե Ավետյանը:

«Մի անձի հակասական ցուցմունքով գլխատում են մի ամբողջ համայնքի, և այդ մի ցուցմունքով կարող են մարդուն կալանավորվել»,-ասաց Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը քիչ առաջ դատարանի որոշմամբ  երկու ամսով կալանավորվեց: Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-154 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (քվեարկության գաղտնիությունը խախտելը նախապատրաստելը), ՀՀ ՔՕ 38-149 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը, կազմակերպելը կամ օժանդակելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքը օգտագործելով), ՀՀ ՔՕ 38-154 հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը կազմակերպելը կամ օժանդակելը):

Արմեն Մելքոնյանն ընդգծեց՝ Ավետյանն իր ցուցմունքը մի քանի օր հետո փոխել է. «Նա սկզբում ամբողջովին հերքել է, որ Առուշանյանն իրեն որևէ բան ասել է, հետագայում 3 անգամ հարցաքննվել է, մեկ ցուցմունքով ասել է՝ այո, Առուշանյանն ինձ ասել է «Հայաստան» դաշինքի համար բան անել»,-նշեց Գորիսի քաղաքապետի պաշտպանը և հավելեց՝ դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում:

Քարահունջի համայնքապետը, հիշեցնենք, մեղադրվում է ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և քվեարկության գաղտնիությունը խախտելու մեջ: 

Այս պահին կալանավորված կամ ձերբակալված են Սյունիքի մի շարք համայնքապետեր․
  • Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյան - 2 ամսով կալանավորված է։
  • Մեղրիի՝ արդեն նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյան - 2 ամսով կալանավորված է։
  • Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյան - 2 ամսով կալանավորված է։
  • Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյան - ձերբակալված է։
  • Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյան - 2 ամսով կալանավորված է։
  • Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյան- կալանավորված է։

Թեմայի այլ նորություններ