Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցչին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    49%
    15 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    99%
    2 կմ/ժ
  • Արարատ 22°C
    60%
    12 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    91%
    2 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    49%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    49%
    15 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    71%
    17 կմ/ժ
  • Արցախ 17°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5206
  • Դոլար = 388.4

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցչին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցչին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիային:

Ողջունելով հյուրին` նախարարն ընդգծել է, որ Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության 30-ամյա անդամակցությունը հատկանշվել է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ կառուցողական գործակցությամբ:

«Բարձր ենք գնահատում այն բոլոր ջանքերը, որ այս տարիների ընթացքում ներդրվել են մեր երկրի առողջապահության ոլորտում»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

«Հայաստանը ոչ միայն Միավորված ազգերի ընտանիքի մաս է, այլև` շատ ակտիվ անդամ: Առողջապահական մի շարք ուղղություններով Հայաստանն արձանագրել է բարձր ցուցանիշներ` օրինակելի այլ երկրների համար»,-ընդգծել է Լիլա Փիթրս Յահիան:

Անահիտ Ավանեսյանն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են առողջապահության ոլորտի բարեփոխումները առողջապահական համակարգի զարգացման ռազմավարության համատեքստում: Մասնավորապես, անդրադարձ է եղել առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման, սոցիալական պաշտպանության, հոգեկան առողջության պահպանման և արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ոլորտներում հետագա գործակցության հնարավորություններին: Քննարկվել են նաև  կորոնավիրուսային հիվանդության իրավիճակին և պատվաստումային գործընթացին վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին Լիլա Փիթրս Յահիան նշել է, որ ՄԱԿ-ի գործակալությունը պատրաստ է իր հետագա աջակցությունը տրամադրել առողջապահության նախարարությանը` համակարգի զարգացմանն ուղղված բարեփոխումների նախաձեռնություններին:

Թեմայի այլ նորություններ