Արմեն Գրիգորյանը Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Հայաստան Ադրբեջանի ԶՈՒ ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հնդկաստանի ԱԳՆ հայտարարությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    22%
    7 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    43%
    24 կմ/ժ
  • Լոռի 18°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    82%
    7 կմ/ժ
  • Արարատ 31°C
    28%
    3 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    66%
    9 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    22%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    74%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    22%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    43%
    15 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.47266
  • Դոլար = 388

Արմեն Գրիգորյանը Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Հայաստան Ադրբեջանի ԶՈՒ ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հնդկաստանի ԱԳՆ հայտարարությունը

Օգոստոսի 17-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի անդամ Վինայ Սահասրաբուդհեին:

Անդրադարձ կատարելով դարերի խորքից եկող հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերություններին՝ Արմեն Գրիգորյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա համագործակցության ու բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ առավել խորացնելու և ամրապնդելու հայ-հնդկական համապարփակ համագործակցությունը քաղաքական, տնտեսական ու մշակութային ուղղություններով: Արմեն Գորիգորյանը նշել է, որ Հնդկաստանը՝ որպես միջազգային հանրության ազդեցիկ անդամ, կարևոր դերակատարություն ունի գլոբալ և տարածաշրջանային հարցերում:

Վինայ Սահասրաբուդհեն իր հերթին ասել է, որ Հայաստանը Հնդկաստանի հուսալի և կարևոր գործընկերներից է Եվրասիական տարածքում: Կողմերը փոխգործակցության հետագա խորացման համար որպես հեռանկարային առանձնացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության, պաշտպանության ոլորտները, իսկ տնտեսական բնագավառում նախանշված ծրագրերի իրականացման համար առանցքային համարել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ։

Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հնդկաստանի ԱԳՆ սկզբունքային հայտարարությունը։ Հայկական կողմն ընդգծել է, որ մշտապես աջակցել է Հնդկաստանին Ջամմուի ու Քաշմիրի հարցում։ Վինայ Սահասրաբուդհեն շեշտել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Մշակութային համագործակցության ընդլայնման համատեքստում Արմեն Գրիգորյանն արժևորել է Հայաստանում Հնդկական մշակութային կենտրոնի գործունեությունը։ Հեռանկարային է համարվել նաև ֆիլմարտադրության, երիտասարդության և կրթական ոլորտներում փոխանակումների իրականացումը։

Զրուցակիցները նաև խորհրդանշական են համարել նախօրեին Երևանում Մահաթմա Գանդիի արձանի բացումը՝ ի նշանավորումն հայ-հնդկական բարեկամության: Անդրադարձ կատարելով միջխորհրդարանական համագործակցությանը՝ կողմերն ընդգծել են երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խմբերի ձևավորման կարևորությունը:

Թեմայի այլ նորություններ