Արման Թաթոյանը Վատիկանի պետքարտուղարին է ներկայացրել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ իր զեկույցները
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    52%
    22 կմ/ժ
  • Լոռի 19°C
    72%
    7 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    59%
    7 կմ/ժ
  • Արարատ 27°C
    53%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    41%
    7 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    68%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    44%
    6 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    58%
    3 կմ/ժ
  • Արցախ 25°C
    43%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

Արման Թաթոյանը Վատիկանի պետքարտուղարին է ներկայացրել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ իր զեկույցները

Արման Թաթոյանը Վատիկանի պետքարտուղարին է ներկայացրել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ իր զեկույցները

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ մասնակցել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ հանդիպմանը։

 «Արման Թաթոյանը Վատիկանի պետքարտուղարին է փոխանցել 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ իր զեկույցները, հիմնավոր ապացույցներ»,- հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:

 Թաթոյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ կոպիտ ոտնահարված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։ Անդրադարձել է նաև պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։

 Հանդիպմանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսից բացի, մասնակցել են նաև Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Նորին Ամենապատվություն Տեր Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Թեմայի այլ նորություններ