Արցախի պետական նախարարը կոչով դիմել է երիտասարդությանը, ուսանողությանը և հասարակական կազմակերպություններին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    88%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    94%
    20 կմ/ժ
  • Լոռի 17°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    78%
    11 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    100%
    7 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    88%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    99%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    88%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    82%
    7 կմ/ժ
  • Արցախ 18°C
    89%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Արցախի պետական նախարարը կոչով դիմել է երիտասարդությանը, ուսանողությանը և հասարակական կազմակերպություններին

Արցախի պետական նախարարը կոչով դիմել է երիտասարդությանը, ուսանողությանը և հասարակական կազմակերպություններին

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը երիտասարդությանը, ուսանողությանը և հասարակական կազմակերպություններին կոչ է արել ամենակարճ ժամկետում ձևավորել կամավորական խմբեր և աջակցություն ցուցաբերել պետության կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանը։

«Շուրջ 3 ամիս է՝ Ադրբեջանը արգելափակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը: Մենք գտնվում ենք շրջափակման մեջ և ապրում արտակարգ պայմաններում ու արտակարգ ռեժիմում։ Պետությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ շրջափակման հետևանքները մեղմելու և հասարակության նվազագույն պահանջմունքները բավարարելու համար։ Այդ ընթացքում իրականացվում են բազմաբնույթ աշխատանքներ, որոնց կարող է իր աջակցությունը ցուցաբերել նաև հանրությունը։

Անընդունելի եմ համարում, որ շրջափակման պայմաններում Արցախ է բերվում հումանիտար բեռ, որը բեռնաթափելու կամ բեռնելու, փաթեթավորելու և շահառուներին հասցնելու համար պետությունը ստիպված է ֆինանսական միջոցներ ծախսել։

Իհարկե,  պետությունը կրում է քաղաքացիների իրավունքների ապահովման պոզիտիվ պարտականություն, սակայն Արցախի Հանրապետությունը մեր մեծ ընտանիքն է, և ինչպես մեր ընտանիքներում, այնպես էլ պետությունում հնարավորությունները անսահմանափակ չեն, իսկ խնայողությունը և ջանքերի մեկտեղումն այսօր խիստ անհրաժեշտություն է»,- նշված է պետնախարարի կոչի մեջ:

Գուրգեն Ներսիսյանն առաջիկայում նախատեսում է հանդիպում Արցախում գործող հասարակական կազմակերպությունների հետ:

«Մինչ հանդիպումը՝ կիկին խնդրում և կոչ եմ անում ամենակարճ ժամկետում ձևավորել կամավորական խմբեր և ձեր նպաստն ու աջակցությունը բերել պետության կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանը։

Դրանով դուք ոչ միայն կապահովեք հանրօգուտ արդյունք, այլև կնպաստեք մեր ներքին զարթոնքին ու համախմբմանը, մեր ուժերի և հնարավորությունների մեկտեղմանն ու միավորմանը։

Սպասում ենք ձեր արձագանքներին»,-ասել է նա:

Թեմայի այլ նորություններ