Արցախի փախստականները ողջունում են Բրյուսելյան բանակցություններում նախկին բնակավայրեր ապահով վերադարձի հարցի քննարկումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    94%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    82%
    1 կմ/ժ
  • Արարատ 18°C
    57%
    9 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    76%
    1 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    91%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    73%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    72%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 380.6002
  • Ռուբլի = 4.02661
  • Դոլար = 387.501

Արցախի փախստականները ողջունում են Բրյուսելյան բանակցություններում նախկին բնակավայրեր ապահով վերադարձի հարցի քննարկումը

Արցախի փախստականները ողջունում են Բրյուսելյան բանակցություններում նախկին բնակավայրեր ապահով վերադարձի հարցի քննարկումը

Արցախից և հարակից շրջաններից բռնի տեղահանված և փախստական դարձած մի քանի տասնյակ հազար հայերի ներկայացնող հասարակական կազմակերպություները ողջունում են հավաստի տեղեկությունները 2023թ. հուլիսին Բրյուսելյան բանակցությունների շրջանակներում իրենց նախկին բնակավայրեր ապահով և արժանապատիվ վերադարձի հարցի քննարկման մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է վերոհիշյալ հասարակական կազմակերպությունների հայտարարության մեջ

«Մենք՝ Արցախի Հանրապետությունից (Լեռնային Ղարաբաղից) և հարակից շրջաններից, մասնավորապես՝ Շուշիի, Մարտունու, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Շահումյանի շրջաններից և Գետաշենի ենթաշրջանից բռնի տեղահանված և փախստական դարձած մի քանի տասնյակ հազար հայերի ներկայացնող հասարակական կազմակերպություներս, ողջունում ենք մեզ հասած հավաստի տեղեկությունները 2023թ. հուլիսին Բրյուսելյան բանակցությունների շրջանակներում նշված շրջաններ (բնակավայրեր) մեր ապահով և արժանապատիվ վերադարձի քննարկման վերաբերյալ:

Ընդգծում ենք, որ վերադառնալու մեր իրավունքը արձանագրված է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի՝ 2020 թվականի եռակողմ հայտարարության 7-րդ կետում, որտեղ ասված է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»: Ելնելով վերոհիշյալից՝ կոչ ենք անում միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին մեր վերադարձի պայմանների ապահովման համար քննարկումների պատշաճ ֆորմատ ստեղծել՝ ներառելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներին:

Մեր վերադարձը պետք է ապահովեն ՄԱԿ խաղաղապահ զորքերը, այլապես մենք չենք կարող ունենալ անվտանգության երաշխիքներ։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում աջակցել մեր լեգիտիմ իրավունքների պաշտպանությանը: ՀՀ վարչապետին կոչ ենք անում միջազգային բոլոր ձևաչափերում բարձրացնել մեր հարցը»,- նշվում է հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ