Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանը ոչնչացրել կամ վանդալիզմի է ենթարկել Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների մեծ մասը. Բեգլարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    53%
    20 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    77%
    7 կմ/ժ
  • Լոռի 16°C
    96%
    8 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    96%
    2 կմ/ժ
  • Արարատ 23°C
    56%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    91%
    1 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    53%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    96%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    53%
    20 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    69%
    22 կմ/ժ
  • Արցախ 18°C
    88%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանը ոչնչացրել կամ վանդալիզմի է ենթարկել Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների մեծ մասը. Բեգլարյան

Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանը ոչնչացրել կամ վանդալիզմի է ենթարկել Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների մեծ մասը. Բեգլարյան

Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների մեծ մասը ենթարկվել է վանդալիզմի կամ ոչնչացվել: «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Արցախում մայիսի 9-ին նշում են Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրը:

24 արցախցիներ դարձան Խորհրդային Միության հերոսներ, իսկ նրանցից երկուսը՝ լեգենդար օդաչու, ծնունդով Շուշիից Նելսոն Ստեփանյանը և Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը կրկնակի արժանացան այդ կոչմանը:  Յոթ արցախցիներ դարձան բոլոր երեք աստիճանների Փառքի շքանշանի ասպետ: 1943 թվականին Փառքի շքանշանով պարգևատրված առաջին խորհրդային զինվորներից մեկը դարձավ նաև ղարաբաղցի, ծնունդով Ներքին Սզնեք գյուղից Գևորգ Իսրայելյանը (Փառքի շքանշանի լրիվ ասպետ դարձավ 1945 թվականի մարտին):

Սակայն, 2020թ. սեպտեմբերի 27-ի ադրբեջանական ագրեսիայից հետո և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ՝ նույն թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքներով 5000 հայկական հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին (այդ թվում և խորհրդային ժամանակների), մնացին Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում: Այդ հուշարձանների ճնշող մեծամասնությունը ենթարկվել է վանդալիզմի և ոչնչացվել »,- գրել է Բեգլարյանը:

 
 

Թեմայի այլ նորություններ