ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    41%
    9 կմ/ժ
  • Լոռի 24°C
    67%
    10 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    54%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    36%
    1 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    34%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    59%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    47%
    7 կմ/ժ
  • Արցախ 28°C
    34%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39673
  • Դոլար = 388

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին

Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Արայիկ Հարությունյանը հաջողություն է մաղթել Արարատ Միրզոյանին արտաքին քաղաքական մարտահրավերների հաղթահարման կարևոր գործում։

Զրուցակիցները անդրադարձել են իրավիճակին Արցախում և առկա հումանիտար ու սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ այս հարցում կարևորելով Հայաստանի և Արցախի պետական գերատեսչությունների միջև մշտական կապի և համագործակցության ամրապնդումը։

Նախարար Միրզոյանը և նախագահ Հարությունյանը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման ու տևական և արդար քաղաքական լուծման անհրաժեշտությունը։

Առանձնահատուկ ընդգծվել է իր պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ապրելու և ինքնորոշման իրավունքի ճանաչման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ադրբեջանական ԶՈՒ կողմից իրանակացվող սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։

Թեմայի այլ նորություններ