Արամուսը շուտով շահագործման կհանձնի նորակառույց, իսկ Մայակովսկին՝ հիմնանորոգված մանկապարտեզների շենքերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    13 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    15 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    10 կմ/ժ
  • Տավուշ 26°C
    57%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    29%
    3 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    61%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    13 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    35%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

Արամուսը շուտով շահագործման կհանձնի նորակառույց, իսկ Մայակովսկին՝ հիմնանորոգված մանկապարտեզների շենքերը

Արամուսը շուտով շահագործման կհանձնի նորակառույց, իսկ Մայակովսկին՝ հիմնանորոգված մանկապարտեզների շենքերը

Համայնքային այցերի շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը եղել է նաև Արամուս և Մայակովսկի համայնքներում:

Հերթական համայնքն Արամուսն է, որը շուտով շահագործման կհանձնի կառավարության 2019 և 2020 թթ սուբվենցիոն ծրագրերով հիմքից կառուցված նոր մանկապարտեզի շենքը:

 Մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանի, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Տարոն Գևորգյանի, Արամուս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հրաչյա Վարդանյանի ուղեկցությամբ Ահարոն Սահակյանը շրջել է մոտ 1750 քմ ընդհանուր մակերես ընդգրկող մանկապարտեզի շինհրապարկում, ծանոթացել աշխատանքներին:

Շուրջ 40 տարի նախակրթական հաստատություն չունեցած համայնքում պետության աջակցությամբ հիմքից կառուցվում է նորագույն լուծումներով, ժամանակակից, լուսավոր և բարեկարգ բակով մանկապարտեզի նոր շենք (6 խմբով)՝ նախատեսված շուրջ 150 փոքրիկների համար:

Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50% – 50% համաֆինանսավորմամբ:

Արամուսից մարզպետն ուղևորվել է Մայակովսկի համայնք, որը ևս շահագործման կհանձնի համայնքային մանկապարտեզի շենքը:

Համայնքի ղեկավար Վահագն Բարսեղյանի հետ մարզպետը շրջել է արդեն հիմնանորոգված մանկապարտեզի տարածքով:

Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվել են 2-րդ մասնաշենքի, ճաշարանի և խոհանոցային հատվածների հիմնանորոգման աշխատանքներ: Այս տարվա սուբվենցիոն ծրագրով համայնքը ձեռք կբերի գույքը, որից հետո այն շահագործման կհանձնվի։ Մանկապարտեզը գործելու է երեք խմբով՝ նախատեսված ավելի քան 90 փոքրիկների համար։

Մայակովսիկում այս պահին 2021 թվականի մեկ այլ սուբվենցիոն ծրագրով իրականացվում են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:

Թեմայի այլ նորություններ