Առաջարկվում է հստակեցնել տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված մի շարք լիազորություններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    46%
    28 կմ/ժ
  • Լոռի 18°C
    83%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    76%
    7 կմ/ժ
  • Արարատ 30°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    64%
    10 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    70%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    26 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    43%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    66%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48256
  • Դոլար = 387.657

Առաջարկվում է հստակեցնել տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված մի շարք լիազորություններ

Առաջարկվում է հստակեցնել տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված մի շարք լիազորություններ

««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի հերթական նիստում:

Գործադիրն առաջարկում է համապատասխանեցնել տարբեր օրենսդրական ակտերի միջեւ եղած իրավական հակասությունները, հստակեցնել տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված մի շարք լիազորություններ:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ լրացումներ եւ փոփոխություններ են  նախատեսում կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում:

Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է ավագանուն վերապահել համայնքի ճանապարհային երթեւեկության կազմակերպման սխեման, համայնքի տարեկան աշխատանքային պլանը եւ դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու լիազորություն: Առաջարկվում է   համայնքի պաշտոնական կայքում տեղադրել համայնքի տարեկան աշխատանքային պլանը, դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը, ինչպես նաեւ ավագանու նիստի հետ կապված փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրել նաեւ էլեկտրոնային եղանակով: Ըստ օրնագծի՝ արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված կարող են հրավիրվել ավագանու հեռավար  նիստեր:

Փաթեթում  ներառված՝ ««Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է, որպես բացառիկ դեպք սահմանել  նշանավոր անհատի անվամբ մինչեւ վերջինիս մահվան 5 տարին լրանալն անվանակոչում կամ անվանափոխում կատարելը: Այս բացառության համար որպես փոխզսպման մեխանիզմ առաջարկվել է սահմանել նմանատիպ դեպքերում հանրային լսում անցկացնելու եւ անցկացված հանրային լսումների արդյունքները ՏԻՄ-երի համար որպես հիմք ծառայեցնելու օրենսդրական պահանջը:

Քննարկման արդյունքում հանձնաժողովի անդամները կողմ են արտահայտվել լրամշակված օրենսդրական փաթեթին՝ առաջարկելով այն ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգի նախագծում:

Թեմայի այլ նորություններ