Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով. armlur.am
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    68%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    94%
    13 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    69%
    22 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    99%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    68%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    100%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    68%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    82%
    9 կմ/ժ
  • Արցախ 18°C
    91%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով. armlur.am

Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով. armlur.am

Armlur.am լրատվական կայքը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ին, որոշակի ախտանշաններ ի հայտ գալուց հետո, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հանձնել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեսթ, որի պատասխանը եղել է դրական: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, կրկնակի թեսթ է հանձնել, որի պատասխանը ևս դրական էր: Այս մասին հայտնել է մարզպետը:

«Հետազոտություններ անցնելուց հետո ինձ մոտ ախտորոշվեց երկկողմանի զարգացող թոքաբորբ՝ առողջական վիճակի որոշակի բարդացումով, և բժիշկների ցուցմանը համաձայն՝ բուժումն անհրաժեշտ է շարունակել բժշկական հսկողության պայմաններում: Սեպտեմբերի 18-ից ստանում եմ հիվանդանոցային բուժում»,-նշել է Գևորգյանը:

Դավիթ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել բժիշկներին, բոլոր բուժաշխատողներին, հիվանդանոցի սպասարկող անձնակազմին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի և մարդկային ջերմ վերաբերմունքի շնորհիվ անում են առավելագույնը, որպեսզի բոլոր հիվանդներն օր առաջ առողջանան:

Մարզպետը Գևորգյանը տեղեկացրել է նաև, որ իր բացակայության ընթացքում իրեն կփոխարինի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը:

Թեմայի այլ նորություններ