Արագածոտնի մարզպետը և մարզի զինվորական կոմիսարը պետական պարգևներ են հանձնել զոհված զինծառայողների ընտանիքներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    36%
    4 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    49%
    20 կմ/ժ
  • Լոռի 22°C
    68%
    9 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    56%
    10 կմ/ժ
  • Արարատ 28°C
    49%
    4 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    38%
    12 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    36%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    62%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    36%
    4 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    58%
    5 կմ/ժ
  • Արցախ 26°C
    39%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40707
  • Դոլար = 387.815

Արագածոտնի մարզպետը և մարզի զինվորական կոմիսարը պետական պարգևներ են հանձնել զոհված զինծառայողների ընտանիքներին

Արագածոտնի մարզպետը և մարզի զինվորական կոմիսարը պետական պարգևներ են հանձնել զոհված զինծառայողների ընտանիքներին

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը, համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, սեպտեմբերի 15-ին այցելել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս անմահացած զինծառայողների ընտանիքներին՝ մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար հետմահու շնորհված պետակական պարգևները հանձնելու նպատակով:
 
Վաչագան Հրաչիկի Դարբինյանը /Արագածավան համայնք/ ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
 
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալով են պարգևատրվել՝ Սարո Ռազմիկի Գրիգորյանը /Թալին համայնք/, Հարություն Անդրանիկի Ֆահրադյանը/Թալին համայնք/, Սեդրակ Հենրիկի Լևոնյանը /Ակունք համայնք/, Արթուր Աշոտի Սարգսյանը /Եղնիկ համայնք/, Վահան Վարդանի Մելքոնյանը /Կաքավաձոր համայնք/, Սերյոժա Վազգենի Երանոսյանը /Կոշ համայնք/, Արմեն Արայիկի Բեգանյանը /Ուջան համայնք/, Հենրիկ Արայիկի Գինոսյանը /Ագարակ համայնք/: 
 
«Քաջարի մարտիկ» կրծքանշանով են պարգևատրվել Համլետ Կարենի Մեխակյանը /Կոշ համայնք/ և Գոռ Կարենի Կարապետյանը /Ագարակ համայնք/:
 

Թեմայի այլ նորություններ