Արա Այվազյանը սահմանային միջադեպի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    60%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 20°C
    61%
    14 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    60%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    60%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    72%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    91%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5206
  • Դոլար = 388.4

Արա Այվազյանը սահմանային միջադեպի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Արա Այվազյանը սահմանային միջադեպի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Նախարարի պաշտոնակատար Այվազյանը գլխավոր քարտուղար Զասին ներկայացրեց մայիսի 12-ից Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակը: Արա Այվազյանը անթույլատրելի համարեց ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը՝ նշելով, որ դա լուրջ սպառնալիք է նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նմանօրինակ իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված գործիքակազմի կիրառման շուրջ՝ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Թեմայի այլ նորություններ