Ապահով և անվտանգ հայրենիք պահելը մեր բոլորի սուրբ պարտքն է. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    41%
    22 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    77%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    100%
    3 կմ/ժ
  • Արարատ 24°C
    49%
    7 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    41%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    92%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    41%
    22 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    66%
    23 կմ/ժ
  • Արցախ 18°C
    88%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Ապահով և անվտանգ հայրենիք պահելը մեր բոլորի սուրբ պարտքն է. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Ապահով և անվտանգ հայրենիք պահելը մեր բոլորի սուրբ պարտքն է. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ.

«Թանկագին հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։

77 տարի առաջ հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների ու առաջադեմ մարդկության հետ միասին հաղթանակ տարավ ֆաշիզմի դեմ մղած մեծ պատերազմում: Հայերս մեր արժանի ավանդը ներդրեցինք այդ պայքարում: Պատերազմ մեկնած 600 հազար հայորդիներից 300 հազարը չվերադարձան մարտի դաշտից:

Մեր ընդհանուր պարտքն է առհավետ պահել ազատության և անկախության համար մղված մարտերում ընկած մեր հերոսների հիշատակը, միաժամանակ չմոռանալով վետերաններին:

Մեր ժողովուրդը լավ գիտի խաղաղության գինը: Ապահով և անվտանգ հայրենիք պահելը մեր բոլորի սուրբ պարտքն է և մենք ամեն ջանք պետք է գործադրենք ամրապնդելու մեր երկրի պաշտպանունակությունը:

Կրկին շնորհավորելով այս նշանակալից օրվա՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով, մենք խոնարհվում ենք Հայրենիքի համար անօրինակ հերոսություն ցուցաբերած մեր հերոսների հիշատակի առջև, առողջություն մաղթում Մեծ հայրենականի և ղարաբաղյան պատերազմի վետերաններին:

Հավերժ փառք մեր հերոսներին, խաղաղություն մեր հայրենիքին, լավատեսություն, ստեղծարար աշխատանք և վստահություն ապագայի հանդեպ»:

Թեմայի այլ նորություններ