Անթիլիասի Մայրավանքից Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Ձեզ և ջերմորեն շնորհավորում Ձեր ընտրությունը. Արամ Ա-ն՝ Վահագն Խաչատուրյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    49%
    15 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    99%
    2 կմ/ժ
  • Արարատ 22°C
    60%
    12 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    91%
    2 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    49%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    49%
    15 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    71%
    17 կմ/ժ
  • Արցախ 17°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5206
  • Դոլար = 388.4

Անթիլիասի Մայրավանքից Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Ձեզ և ջերմորեն շնորհավորում Ձեր ընտրությունը. Արամ Ա-ն՝ Վահագն Խաչատուրյանին

Անթիլիասի Մայրավանքից Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Ձեզ և ջերմորեն շնորհավորում Ձեր ընտրությունը. Արամ Ա-ն՝ Վահագն Խաչատուրյանին

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական նամակ է հղել Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով:

Նշվում է, որ կաթողիկոսը ԱԺ նախագահի կողմից հրավիրվել էր ներկա գտնվելու երդմնակալության արարողությանը:

«Նորին Վսեմութիւն

Տիար Վահագն Խաչատուրեան

Նախագահ Հայաստանի Հանրապետութեան

Երևան

Սիրելի Պրն. Նախագահ,

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն քրիստոնէական ջերմ սիրով ու Հայրապետական օրհնութեամբ կ՚ողջունենք Ձեզ, և ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը, որպէս Նախագահ Հայաստանի Հանրապետութեան։

Համաշխարհային բազմազան ու այլազան տագնապներով յղի այս օրերուն, մեր հայրենիքը իր կարգին կը դիմագրաւէ ներքին խոր մտահոգութիւններ, և ենթակայ է շրջանային թէ միջազգային աշխարհաքաղաքական իրադարձութիւններու ազդեցութեան։ Արցախի պատերազմին յառաջացուցած ծանր հետևանքները տակաւին կը մնան անլոյծ ու Արցախի ապագան անորոշ:

Արդարև, ներկայ ճգնաժամային շրջանին Ձեր պատասխանատուութիւնը, որպէս նախագահ, Ձեզ կը դնէ լուրջ մարտահրաւէրներու դիմաց։ Մեր յոյսն է ու սպասումը միանգամայն, որ կարենաք խոհեմութեամբ ու քաջութեամբ դիմագրաւել բոլոր դժուարութիւնները՝ մեր հայրենիքը հեռու պահելով ներքին բևեռացումներէ, ամրապնդելով մեր ժողովուրդին միասնականութիւնը, ամուր հիմերու վրայ դնելով Հայաստանի հողային ամբողջականութիւնը, անվտանգութիւնը ու անկախութիւնը և միշտ հետապնդելով համազգային շահերը, ինչպէս խոստացաք կատարել այս առաւօտ Ձեր երդման արարողութեան ընթացքին։

Յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, և անձնապէս, կը վստահեցնենք Ձեզ, որ մեր Սուրբ Աթոռը պիտի շարունակէ զօրավիգ կանգնիլ Հայաստանի պետութեան ամրացման, Հայաստան-Սփիւռք գործակցութեան առաւել ծաւալման, և մեր ազգի ու հայրենիքի գերագոյն և ընդհանրական շահերու հետապնդման ու իղձերու իրագործման նպաստող ծրագիրներուն ու աշխատանքներուն։

Կ՚աղօթենք առ բարձրեալն Աստուած, որ Ձեզի շնորհէ քաջառողջութիւն և իմաստութիւն, որպէսզի Ձեր նախագահութեան ներքև մեր հայրենիքը ապրի խաղաղ ու բարգաւաճ տարիներ։

Թող Աստուած պահէ ու պահպանէ մեր սիրելի ժողովուրդը ամէն տեսակ չարէ ու չարիքէ՝ ի Հայաստան, յԱրցախ և ի Սփիւռս աշխարհի:

Հայրապետական օրհնութեամբ և հայրական սիրով,

Աղօթարար՝ Արամ Ա կաթողիկոս Մեծի տանն Կիլիկիոյ»,- ասված է նամակում:

Թեմայի այլ նորություններ