Անտառպահպանման ու վերականգնման ռազմավարության մշակումը մեր երկրի բնապահպանական օրակարգի կարևորագույն մասն է. Սիմիդյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    43%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Լոռի 15°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 23°C
    54%
    13 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    43%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    43%
    9 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    72%
    18 կմ/ժ
  • Արցախ 17°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.51182
  • Դոլար = 388.4

Անտառպահպանման ու վերականգնման ռազմավարության մշակումը մեր երկրի բնապահպանական օրակարգի կարևորագույն մասն է. Սիմիդյան

Մարտի 21-ը ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է որպես «Անտառների միջազգային օր»: Այդ մասին ասված է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի Ֆեյսբուքի էջում:
 
«Ինչպես գիտեք, Շրջակա միջավայրի նախարարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ այսուհետ Անտառի համաշխարհային օրը՝ մարտի 21-ը, Հայաստանում կնշվի նաև որպես անտառագետի օր։
 
Անտառային ոլորտի, սիրելի աշխատակիցնե՛ր, հարգելի անտառագետներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, չափազանց կարևոր է ձեր դերակատարումը ոլորտի և, ընդհանրապես, պետության արդյունավետ զարգացման գործում։ Մենք մշտապես ունենք Ձեր հարուստ փորձառության և Ձեզ հետ համագործակցելու կարիքը:
 
Անտառպահպանման ու վերականգնման պետական ռազավարության մշակումը մեր երկրի բնապահպանական օրակարգի կարևորագույն մասն է։ Այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր և բարեփոխումներ:
 
ՀՀ կառավարությունն ունի հստակ հանձնառություն և բավականաչափ կամք՝ պահպանելու, վերականգնելու և ընդլայնելու անտառները և անտառածածկ տարածքները, սակայն անտառների խնդիրների լուծումները պահանջում են ջանքերի համատեղում։ Շատ հաճախ այդ լուծումներն առնչվում են գրագետ տնտեսվարման, կրթության ու իրազեկման ու այլ ոլորտներին, որոնց ուղղությամբ ևս անելիք շատ ունենք։
 
Ուստի համատեղենք մեր ջանքերն այդ շնորհակալ գործում և մեր ամենօրյա վարքով նպաստենք Հայաստանում անտառների պահպանությանն ու վերականգնմանը»,- նշված է գրառման մեջ։

Թեմայի այլ նորություններ