Անձին ծանր վիրավորանք հասցնելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի մինչև հինգհարյուրապատիկի չափով. ԱԺ նոր նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    44%
    15 կմ/ժ
  • Լոռի 24°C
    67%
    11 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    54%
    10 կմ/ժ
  • Արարատ 31°C
    33%
    2 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    43%
    8 կմ/ժ
  • Արցախ 28°C
    34%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39166
  • Դոլար = 388

Անձին ծանր վիրավորանք հասցնելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի մինչև հինգհարյուրապատիկի չափով. ԱԺ նոր նախագիծը

Անձին ծանր վիրավորանք հասցնելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի մինչև հինգհարյուրապատիկի չափով. ԱԺ նոր նախագիծը

ՀՀ ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում քննարկում է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: 

Ըստ նախագծի՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

«Տարիներ առաջ Հայաստանը, իմ կարծիքով, ճիշտ որոշում կայացրեց և ապաքրեականացրեց վիրավորանքի ու զրպարտության համար քրեական պատասխանատվությունը և, ըստ էության, պաշտպանության միջոց նախատեսեց քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակում դրանց կարգավորումը: Այդուհանդերձ, մենք պետք է վիրավորանքից տարբերենք հայհոյանքը և ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձի արժանապատվությունը վիրավորելը: Հայհոյանքը հայ հասարակությունում եղել է, կա և լինելու է պատժելի, այլ հարց է՝ պետությունը քաղաքացուն թողնելո՞ւ է մենակ այդ հարցում, թե՞ հայհոյանքը և դրա արգելքը սահմանելու է օրենքով»,- ասաց նախագծի համահեղինակներից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Նրա խոսքով, հայհոյանքը քրեորեն պատժելի դարձնելը կստեղծի մի այնպիսի միջավայր, երբ հանրային տիրույթում և մասնավոր հարաբերություններում հայհոյանքն իսպառ կբացառվի կամ հանրորեն վտանգավոր չի լինի:

Թեմայի այլ նորություններ