Անասնաբույժները աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձի բարձրացում են պահանջում
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    52%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    96%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    92%
    2 կմ/ժ
  • Արարատ 21°C
    50%
    20 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    85%
    3 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    52%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    52%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    61%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    94%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5242
  • Դոլար = 388.4

Անասնաբույժները աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձի բարձրացում են պահանջում

Անասնաբույժները աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձի բարձրացում են պահանջում

էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց մի խումբ անասնաբույժներ բողոքի ակցիա են անցկացնում` Կառավարությունից պահանջելով աշխատանքային լավ պայմաններ, աշխատավարձի բարձրացում, կադրային համալրում և բժշկական ապահովագրություն:

«Մեզ փոխարինող չենք ունենալու` անասնաբույժը հայտնվելու է Կարմիր գրքում: Աշխատանքը սխալ է կազմակերպվում,այն սխալ հիմքերի վրա է դրված: Անցած տարի էլ դիմում ենք ներկայացրել և հրաժարվել աշխատանքից` մինչև հիմա այդ դիմումի պատասխանը չունենք:  Գյուղատնտեսություն ենք ուզում զարգացնել, ինչպե՞ս ենք զարգացնելու: Գյուղատնտեսության նախարարությունը փակեցին, անասնաբուժությունը ուզում են վերացնել»,- ասաց անասնաբույժներից մեկը՝ նշելով, որ ստանում են ընդամենը 20-30 հազար դրամ աշխատավարձ այն դեպքում, երբ ուսման վարձը կազմել է 600 հազար դրամ:

«Դրա համար ոչ մեկ չի ցանկանում գյուղում անասնաբույժ աշխատել, մնացածը քաղաքում կատու ու շուն են բուժում»,- հավելեց բողոքի ակցիայի մասնակիցը:

Թեմայի այլ նորություններ