Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    72%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    74%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    2 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    72%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    72%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    68%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23157
  • Դոլար = 387.321

Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին

Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին

Ալիևը խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններից և դրա հեռանկարներից․

«Կարծում եմ՝ առավել քան իրատեսական է Ադրբեջանի ու Հայաստանի միջև համաձայնագրի ստորագրումը Cop 29-ից առաջ․ առնվազն հիմնական սկզբունքների վերաբերյալ։ Բայց, կարծում են, նույնիսկ սևագիրը կարող է պատրաստ լինել մինչև նոյեմբեր։ Մինչև այդ երկու կողմն էլ բավական ինտենսիվ աշխատանքի կարիք ունեն։ Մեր սահմանը Հայաստանի հետ +-1000 կմ է։ Խորհրդային շրջանի վարչական սահմանի մի մասը նույնականացված չէ, և դրա մեծ մասը բնակեցված չի եղել։ Դա իրապես շատ դժվար ճանապարհ է, պրակտիկ առումով կարճ ժամկետում դելիմիտացնել սահմանը անհնարին է», - նշել է Ալիևը։ 

«Մեր առաջարկն է՝ բաժանել այս երկու խնդիրները – խաղաղության համաձայնագիրն ու դելիմիտացիայի գործընթացը։ Մենք նշել ենք, որ տարածքային պահանջ չունենք ՀՀ նկատմամբ ու առաջնորդվում ենք Ալմա-Աթայի հռչակագրով։ Երբ նրանք հրապարակայնորեն հայտարարեցին, որ չունեն տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ, մենք նույնը արեցինք ՀՀ նկատմամբ։ Մեր քաղաքականությունը հիմնված է միայն պրագմատիզմի վրա։ Ղազախի շրջանում դելիմիտացիայի մեկնարկի առաջարկը մեր կողմից է եղել։ Երկու կողմն էլ հասկանում է այս խնդիրների զգայունությունը։ Կան սահմանային մասեր, որոնք խնդիրներ են ստեղծում երկու կողմերի համար՝ ճանապարհներ, անվտանգության մեխանիզմներ, դիտարկում, դրա համար մենք պետք է ստեղծարար լինենք, պետք է ռացիոնալ լինենք ու ճկուն, որպեսզի անվտանգ ու հարմարավետ լինի երկու կողմերի համար։ Սահմանազատումը արվում է այդ 4 գյուղերի տարածքում։ Կարծում եմ՝ այս փորձը պետք է լիմիտացված չլինի․ առաջարկում եմ դյուրին մասերից սկսել։ Եթե հայկական կողմն առաջարկում է առավել բարդ՝ էքսկլավների հարցերից սկսել, մենք պատրաստ ենք դրան», - հավելել է Ալիևը։ 

Թեմայի այլ նորություններ