Ալիևը բողոքել է Օ'Բրայենի «կողմնակալ» հայտարարություններից. Բլինկենն առաջարկել է, որ իր օգնականը դեկտեմբերին այցելի Ադրբեջան
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    56%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    88%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    95%
    4 կմ/ժ
  • Արարատ 23°C
    56%
    15 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    90%
    5 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    56%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    89%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    56%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    67%
    1 կմ/ժ
  • Արցախ 21°C
    85%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Ալիևը բողոքել է Օ'Բրայենի «կողմնակալ» հայտարարություններից. Բլինկենն առաջարկել է, որ իր օգնականը դեկտեմբերին այցելի Ադրբեջան

Ալիևը բողոքել է Օ'Բրայենի «կողմնակալ» հայտարարություններից. Բլինկենն առաջարկել է, որ իր օգնականը դեկտեմբերին այցելի Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքել է, որ 2023 թվականի նոյեմբերի 15-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի գծով ենթահանձնաժողովի լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենն Ադրբեջանի վերաբերյալ «կողմնակալ» հայտարարություններ է արել:

 Նրա խոսքով՝ դրանք «չեն արտացոլում ճշմարտությունը» և մերժվում են Ադրբեջանի կողմից, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հարաբերությունների կարգավորման նպատակով պետքարտուղար Բլինկենն առաջարկել է, որ Օ'Բրայենը դեկտեմբերին այցելի Ադրբեջան։ Ալիևը համաձայնել է այս առաջարկին` պայմանով, որ այս այցից հետո Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների համար ԱՄՆ մեկնելու արգելքը կվերացվի։ Նշվում է, որ պետքարտուղար Բլինկենը համաձայնել է:

Թեմայի այլ նորություններ