Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում խորհրդարանում պրակտիկա անցնող երիտասարդներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    41%
    13 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    63%
    6 կմ/ժ
  • Լոռի 16°C
    82%
    4 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    72%
    6 կմ/ժ
  • Արարատ 24°C
    60%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    51%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    41%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    80%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    41%
    13 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    70%
    11 կմ/ժ
  • Արցախ 20°C
    57%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում խորհրդարանում պրակտիկա անցնող երիտասարդներին

Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում խորհրդարանում պրակտիկա անցնող երիտասարդներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովում պրակտիկա անցնող երիտասարդներին:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, համոզմունք է հայտնել, որ նրանց հետաքրքիր եւ ուսանելի կլինի երկրի  օրենսդիր մարմնում: Ալեն Սիմոնյանը կարեւորել է այն հանգամանքը, որ երիտասարդներն ուսումնական փորձառություն են անցնելու եւ՛ իշխանական, եւ՛ ընդդիմադիր խմբակցություններում, ինչը նրանց հնարավորություն կտա համադրել եւ հասկանալ երկու թեւերի աշխատանքի ոճն ու առանձնահատկությունները:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է քաղաքական գործիչ եւ քաղաքացի հարաբերություններին՝ կարեւորելով հաճախակի հանդիպումներն ու շփումները քաղաքացիների հետ: Ըստ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացիների ցանկությունն է լսելի լինել:

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Նիքոլսը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար եւ տեղեկացրել, որ ծրագիրը կշարունակվի նաեւ 2022 թվականին:

NDI-ի խորհրդարանի ծրագրի ղեկավար Հովհաննես Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ընդունելության համար եւ ներկայացրել ծրագրի էությունը:

Ազգային ժողովում պրակտիկայի ծրագիրը տասն ամիս տեւողությամբ է, ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից, իրականացնում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI): Ծրագիրն ամեն տարի հավաքագրում է 27 պրակտիկանտ՝ նպատակ ունենալով Հայաստանի երիտասարդներին ծանոթացնելու խորհրդարանի աշխատանքներին: Վերջիններս օժանդակում են խմբակցություններին, պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին եւ ԱԺ աշխատակիցներին օրենսդրական հետազոտությունների, քաղաքացիների ներգրավվածության եւ հաղորդակցության աջակցության հարցերում:  

Թեմայի այլ նորություններ