Ալեն Սիմոնյանը հորդորում է չշտապել Լարսում առաջացած խնդրին քաղաքական ենթատեքստ տալու հարցում
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    64%
    2 կմ/ժ
  • Արարատ 16°C
    25%
    2 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    46%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    71%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    33%
    3 կմ/ժ
  • Արցախ 17°C
    65%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Ալեն Սիմոնյանը հորդորում է չշտապել Լարսում առաջացած խնդրին քաղաքական ենթատեքստ տալու հարցում

Ալեն Սիմոնյանը հորդորում է չշտապել Լարսում առաջացած խնդրին քաղաքական ենթատեքստ տալու հարցում

այաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորում է չշտապել ու Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների համար առաջացած խնդրին քաղաքական ենթատեքստ չտալ:

Ալեն Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում

«Իմ ունեցած տեղեկություններով տեղի է ունեցել այդ սահմանակետում ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխի փոփոխություն»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահի տեղեկությամբ՝ նման իրավիճակ է ստեղծվել նաև Ադրբեջանի հետ սահմանի հատվածում:

«Չեմ բացառում, որ կարող է քաղաքական դրդապատճառ լինել, բայց խնդրում եմ չշտապել և նման հետևություններ չանել»,-ասաց Ազգային ժողովի նախագահը:

Վերջին օրերին Լարսի անցակետում հայկական բեռնատարները խնդիրների են բախվել։ Հայաստանի տարբեր պաշտոնյաներ հաստատել են, որ հայկական բեռնատարների հետ կապված Լարսի անցակետում խնդիրներ կան։ Ռուսական կողմի պարզաբանման համաձայն՝ իրականացվում են խստացված ստուգումներ։ Արտահանում իրականացնող բազմաթիվ հայկական բեռնատարներ այս պահին հերթի մեջ են Լարսի անցակետում։

Թեմայի այլ նորություններ