Ալեն Սիմոնյանը և Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել են մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    41%
    22 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    77%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    100%
    3 կմ/ժ
  • Արարատ 24°C
    49%
    7 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    41%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    92%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    41%
    22 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    66%
    23 կմ/ժ
  • Արցախ 18°C
    88%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Ալեն Սիմոնյանը և Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել են մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին

Ալեն Սիմոնյանը և Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել են մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին:

ՀՀ ԱԺ նախագահը, կարևորելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեությունը, ընդգծել է, որ այն ինստիտուցիոնալ առումով մեր երկրում ամենակայացածներից է:

Նա շեշտել է, որ ՄԻՊ ինստիտուտի՝ վստահություն ներշնչող գործունեությունը տարբեր երկրների ժողովրդավարության սանդղակի լավագույն ցուցիչ է: Ալեն Սիմոնյանը հավելել է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրավունքներին առնչվող բազում խնդիրների լուծումը ՄԻՊ տիրույթում է:

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ ՀՀ ՄԻՊ-ը կայացման տպավորիչ ճանապարհ է անցել, և դրա զարգացման ու կատարելագործման աշխատանքներն անհրաժեշտություն են բազմաթիվ մարտահրավերների հետ առնչվող մեր պետության համար:

Կողմերը քննարկել են հանրային ընկալումներում մարդու իրավունքներին առնչվող համակարգային խնդիրներ՝ անդրադառնալով ներկայումս մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին: Երկուստեք կարևորվել է Ազգային ժողով-Մարդու իրավունքների պաշտպան համագործակցությունը մի շարք, այդ թվում՝ համապատասխան հանձնաժողովների մակարդակով:

Մարդու իրավունքների պաշտպանը ԱԺ նախագահի ուշադրությունը հրավիրել է որոշ բնագավառներում մարդու իրավունքներին առնչվող օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությանը և օրենսդրական նախաձեռնությունների լրամշակմանը:

Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ արձանագրվել է ԱԺ-ի և այլ պետական մարմինների հետ ՄԻՊ աշխատանքի կանխարգելիչ նշանակությունը:

Թեմայի այլ նորություններ