Ալեն Սիմոնյանը ցավակցել է երգահան Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    52%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    96%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    92%
    2 կմ/ժ
  • Արարատ 21°C
    50%
    20 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    85%
    3 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    52%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    52%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    61%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    94%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5242
  • Դոլար = 388.4

Ալեն Սիմոնյանը ցավակցել է երգահան Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Ալեն Սիմոնյանը ցավակցել է երգահան Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ

ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ցավակցել է երգահան Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ:

«Խորին ցավակցությունս Արթուր Գրիգորիչի ընտանիքին, մտերիմներին եւ երկրպագուներին: Հավերժ կապրեք Ձեր արվեստով, ՄԱԵՍՏՐՈ…»,- գրել է նա: 

Երկարատև հիվանդությունից հետո 63 տարեկանում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, երգահան, Հայաստանի ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը: Երգահանը մահացել է այսօր հիվանդանոցում:

Արթուր Գրիգորյանը 1994 թվականին հիմնադրել է Հայաստանի երգի պետական թատրոնը:

Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։

Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, զանգվածային միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ:

Պարգևատրվել է Հայաստանի և Արցախի պետական շնորհակալագրերով և մրցանակներով:

1996 թվականին Գրիգորյանն արժանացել է Մովսես Խորենացու մեդալի, 2003 թվականին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, 2011 թվականին՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: 2008-ին ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ:  

Թեմայի այլ նորություններ