Ադրբեջանը դիտավորյալ խոչընդոտում է Կարմիր խաչի գործունեությունը. Արցախի ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    35%
    9 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    55%
    6 կմ/ժ
  • Լոռի 22°C
    51%
    4 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    55%
    7 կմ/ժ
  • Արարատ 25°C
    38%
    11 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    35%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    46%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    35%
    9 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 25°C
    53%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 384.1006
  • Ռուբլի = 4.82794
  • Դոլար = 386.523

Ադրբեջանը դիտավորյալ խոչընդոտում է Կարմիր խաչի գործունեությունը. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը դիտավորյալ խոչընդոտում է Կարմիր խաչի գործունեությունը. Արցախի ՄԻՊ

Ապրիլի 23-ին Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա՝ Հագարի կամրջի մոտ, անօրինական հսկիչ անցագրային կետ տեղադրելուց ի վեր Ադրբեջանի կողմից արհեստական պատճառաբանություններով խոչընդոտվում է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բնականոն գործունեությունը, որով ադրբեջանական կողմը ոչ միայն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, այլև կոպտորեն խախտում է շրջափակման ընթացքում ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող անձանց ՀՀ տեղափոխելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Այս մասին գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
 
«Սրանով իսկ Ադրբեջանը ուղիղ անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը, որով դատարանի պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը:
 
Այս ընթացքում ԿԽՄԿ-ի կողմից բուժառուների տեղափոխում իրականացվել է երկու անգամ՝ ապրիլի 28-ին (13 բուժառու) և ապրիլի 29-ին (16 բուժառու): Ապրիլի 29-ից ամբողջությամբ դադարել են ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկության համաձայն՝ ադրբեջանական կողմն առաջ է քաշել հավելյալ պայմաններ՝ պահանջելով ստուգել բուժառուներին տեղափոխող մեքենաները, ինչպես նաև Կարմիր խաչի աշխատակիցների և բուժառուների անձնագրերը՝ խախտելով մինչ այդ ձեռք բերված համաձայնությունները։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման:
Ադրբեջանի կողմից դիտավորյալ խոչընդոտվում է նաև Կարմիր խաչի միջոցով անհրաժեշտ դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ, որի հետևանքով լրջագույն խնդիրներ են առաջանում Արցախի բուժհաստատություններում։
 
Ադրբեջանական կողմը, նպատակ ունենալով ամբողջության մեկուսացնելու Արցախը, նպատակաուղղված գործողություններ է ձեռնարկում՝ խոչընդոտելու անգամ հումանիտար կազմակերպությունների գործունեությունը Արցախում՝ պարբերաբար անրհեստական հավելյալ պահանջներ ներկայացնելով։
Անգամ հումանիտար բնույթի հարցերում Ադրբեջանը պատրաստ չէ դրսևորելու կառուցողականություն և առիթը բաց չի թողնում ահաբեկելու բնակչությանը և խորացնելու մարդկանց՝ շրջափակման հետևանքով առաջացած թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական տառապանքները՝ դիտավորյալ խորացնելով հումանիտար ճգնաժամը։
 
Ադրբեջանի վարքագիծը ուղիղ հակասում է միջազգային իրավունքին և մարդասիրության սկզբունքներին, ինչը պետք է արժանանա միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպան համայնքի հստակ դատապարտմանը։
Ակնակալում ենք միջազգային կառույցների գործնական միջամտությունը հումանիտար բնույթի այս կարևորագույն խնդրի կարգավորման ուղղությամբ»,- գրել է Ստեփանյանը։

Թեմայի այլ նորություններ