Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացումից հետո խաղաղապահները դիրքավորվել են Ստեփանակերտ-Լիսագորի հարակից բարձունքին և վերահսկում են այն
▲ Դեպի վեր
  • Երեվան 3°C
    60%
    2 կմ/ժ
  • Շիրակ -3°C
    86%
    2 կմ/ժ
  • Լոռի 1°C
    66%
    12 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 4°C
    42%
    4 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    36%
    11 կմ/ժ
  • Արմավիր 4°C
    60%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք -4°C
    74%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 2°C
    60%
    6 կմ/ժ
  • Կոտայք 0°C
    50%
    9 կմ/ժ
  • Արցախ 6°C
    52%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26443
  • Դոլար = 394.466

Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացումից հետո խաղաղապահները դիրքավորվել են Ստեփանակերտ-Լիսագորի հարակից բարձունքին և վերահսկում են այն

Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացումից հետո խաղաղապահները դիրքավորվել են Ստեփանակերտ-Լիսագորի հարակից բարձունքին և վերահսկում են այն

Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք:

Դրան զուգահեռ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ձեռնարկել ու ձեռնարկում են համապատասխան քայլեր՝ կանխելու ադրբեջանական հնարավոր հետագա սադրանքները և, անհրաժեշտության դեպքում, ապահովելու տվյալ լեռնային ճանապարհի անվտանգ կիրառումը:

Արցախի իշխանությունները մշտական կապի մեջ են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու նպատակով»,- ասված է շտաբի հայտարարության մեջ:

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից շփման գիծը խախտելու վերաբերյալ:

«Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, հատել են Արցախի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ:

Նման գործողություններով Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով միակ կապը մայրաքաղաք Ստեփանակերտի և հանրապետության Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև։

Միաժամանակ, ադրբեջանական կողմը փորձում է իրականության հետ որևէ առնչություն չունեցող և շինծու հայտարարություններով արդարացնել իր իսկ անօրինական գործողություններն ու սադրանքները։ Արցախի շուրջ օղակը սեղմելու Ադրբեջանի գործողությունները ցինիկ պատասխան են Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, և մարտահրավեր՝ միջազգային իրավակարգին։

Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը գործնական քայլեր կձեռնարկի՝ վերացնելու Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների հերթական խախտման հետևանքները, ինչպես նաև կանխարգելելու նոր հնարավոր խախտումները:

Նման պայմաններում հրամայական է միջազգային հանրության կողմից միասնական կոշտ դիրքորոշման որդեգրումը՝ ստիպելու Ադրբեջանին վերադառնալ իրավական դաշտ և կատարել իր միջազգային պարտավորությունները։

Միջազգային հանրությունը և, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կոնկրետ հավաքական քայլեր ձեռնարկի՝ ուղղված Լաչինի միջանցքի անհապաղ բացմանն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Թեմայի այլ նորություններ