Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետանային և ականանետային միջոցներից կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմն ունի վիրավորներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    52%
    7 կմ/ժ
  • Լոռի 22°C
    51%
    5 կմ/ժ
  • Տավուշ 26°C
    55%
    7 կմ/ժ
  • Արարատ 26°C
    32%
    13 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    47%
    9 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    46%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    37%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    53%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 384.1006
  • Ռուբլի = 4.82794
  • Դոլար = 386.523

Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետանային և ականանետային միջոցներից կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմն ունի վիրավորներ

Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետանային և ականանետային միջոցներից կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմն ունի վիրավորներ

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ժամը 08:45-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակել են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունեցել է վիրավորներ։

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառել է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ, ինչպես նախորդիվ ՊՆ-ն հայտնել է, իրանական անօդաչու թռչող սարքեր չկան։

Սահմանագոտու մյուս հատվածներում այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է:

Անհայտ ծագում ունեցող տելեգրամյան որոշ ալիքներ ապատեղեկատվություն են տարածում վիրավորների թվի մասին: 

ՀՀ ՊՆ-ն հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Ժամը 09:50-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակել է լարված մնալ: Ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է:

Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

«Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ