Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ հետ քաշվեն. Մակրոնի հայերեն գրառումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    56%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 21°C
    61%
    14 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    56%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    56%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    72%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    91%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5206
  • Դոլար = 388.4

Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ հետ քաշվեն. Մակրոնի հայերեն գրառումը

Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ հետ քաշվեն. Մակրոնի հայերեն գրառումը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հանգուցալուծելու քայլերը:

Ֆրանսիայի նախագահն իր զորակցություն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում: Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին մեր երկրի ու հայ ժողովրդի նկատմամբ մշտական ուշադրություն ցուցաբերելու և բարեկամական վերաբերմունք արտահայտելու համար:

Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է հետագայում ևս իր նպաստը բերել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.

«Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»:

Ֆրանսիայի Ազգային ժողովի յոթ պատգամավոր դատապարտել է Բաքվի սադրանքը Հայաստանի Սյունիքի մարզում՝ Ֆրանսիային և ամբողջ Եվրոպային կոչ անելով թույլ չտալ Ադրբեջանին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

Նշվում է, որ Ադրբեջանը, արհամարհելով միջազգային իրավունքը, նոր ռազմական ուժ է տեղակայել Հայաստանի Հանրապետության տարածքում: Պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել հարձակումները, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար:

Ելիսեյան պալատը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի առնչությամբ հայտարարել է, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության վերականգնման նպատակով իրավիճակը հնարավոր է կարգավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել էին Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հանգուցալուծելու քայլերը:

Թեմայի այլ նորություններ