405 հատ մետաղադրամների հաշվիչ մեքենաներ՝ ավտոբուսներում ուղևորափոխադրումները արդյունավետ կազմակերպելու նպատակով
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    46%
    28 կմ/ժ
  • Լոռի 18°C
    82%
    7 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    82%
    6 կմ/ժ
  • Արարատ 30°C
    28%
    7 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    67%
    7 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    75%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    26 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    49%
    21 կմ/ժ
  • Արցախ 20°C
    69%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48256
  • Դոլար = 387.657

405 հատ մետաղադրամների հաշվիչ մեքենաներ՝ ավտոբուսներում ուղևորափոխադրումները արդյունավետ կազմակերպելու նպատակով

405 հատ մետաղադրամների հաշվիչ մեքենաներ՝ ավտոբուսներում ուղևորափոխադրումները արդյունավետ կազմակերպելու նպատակով

Երևանի քաղաքապետարանը 67,800.0 hազ. դրամ կուղղի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռք բերմանը, որով նախատեսվում է ձեռք բերել թվով 405 հատ մետաղադրամների հաշվիչ մեքենաներ՝ ավտոբուսներում ուղևորափոխադրումները արդյունավետ կազմակերպելու նպատակով: Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծն ընդունվեց հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ:

Նախագծին ընդունվեց 36 «կողմ», 0 «դեմ» և երկու «ձեռնպահ» քվեարկության արդյունքում:

Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ  բոլոր նոր ավտոբուսները հագեցած են լինելու մետաղադրամների հաշվիչ մեքենաներով: Ըստ նրա՝ դա արվում է, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն տոմս գնել: «Տոմս գնելն անհարմար կլինի, քանի որ ուղևորները ստիպված կլինեն գնալ հատուկ կրպակ կամ մետրո, կամ այլ վայրեր  ու  վճարել հարյուր դրամ և գնել տոմսը: Մենք ավելի հեշտացրել ենք բոլորի գործը»,- նշեց Մարությանն ու հավելեց, որ դա հարցի ժամանակավոր լուծում  է, որովհետև առաջիկայում նախատեսում են անցնել քարտային համակարգի: Անկանխիկ  համակարգը կընդունի բոլոր տեսակի քարտերը:

 «Կլինի մի շրջան, երբ և՛ կանխիկ, և՛ քարտային համակարգն էլ կգործեն: Դա կարող է տևել վեց ամիս կամ մեկ տարի: Դա անցումային փուլ է, որը չենք կարող չանցնել: Կտրուկ փոփոխություններին դեմ եմ. պետք է քիչ-քիչ գնալ փոփոխությունների, որ մարդիկ հարմարվեն»,- շեշտեց Երևանի քաղաքապետը:

Նա տեղեկացրեց, որ 100 միավոր 6-մետրանոց փոքր դասի ավտոբուսներ են բերվել Հայաստան: «8- և 6-մետրանոց 211 ավտոբուս է հասել Երևան: Տեղափոխման ընթացքում 4 կամ հինգ միավոր է վնասվել, որոնք կարգի կբերվեն: Ավտոբուսները կաշխատեն որոշ փաստաթղթային և այլ հարցեր լուծելուց հետո: Այս պահին վարորդներն ուսուցում են անցնում նաև արտադրողի և մասնագետների կողմից, որոնք հատուկ այդ նպատակով են ժամանել Երևան»,- հայտնեց Մարությանը:

Թեմայի այլ նորություններ