37 հազար ուսուցչից կամավոր ատեստավորման համար դիմել է 1372-ը. պատգամավորը մասնակցության կոչ է անում
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    46%
    28 կմ/ժ
  • Լոռի 18°C
    82%
    7 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    82%
    6 կմ/ժ
  • Արարատ 30°C
    28%
    7 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    67%
    7 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    75%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    26 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    49%
    21 կմ/ժ
  • Արցախ 20°C
    69%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48256
  • Դոլար = 387.657

37 հազար ուսուցչից կամավոր ատեստավորման համար դիմել է 1372-ը. պատգամավորը մասնակցության կոչ է անում

37 հազար ուսուցչից կամավոր ատեստավորման համար դիմել է 1372-ը. պատգամավորը մասնակցության կոչ է անում

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը կամավոր ատեստավորմանը ուսուցիչների մասնակցության թվերը մտահոգիչ է համարում, կոչ անում հաջորդ տարի ակտիվ լինել, գնալ գիտելիքների ստուգման այդ քայլին:  Պալյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին:

Պալյանը հիշեցրեց, որ կամավոր ատեստավորման արդյունքում 80 տոկոսի շեմը հաղթահարելու դեպքում ուսուցիչները ստանում են 30-50 տոկոս հավելավճար: Անդրադառնալով առաջին փուլին, որին դիմելու հնարավորություն ունեին 7-12-րդ դասարաններում որոշակի առարկաներ դասավանդող ուսուցիչները՝ նա ասաց. «Արդյունքները բավականին մտահոգիչ էին՝ և մասնակցության և գրանցած արդյունքների առումով: 37 հազար ուսուցչից կամավոր ատեստավորման հայտ է ներկայացրել  1372-ը, մինչդեռ ատեստավորմանը մասնակցել է ընդամենը 996-ը: Իմ կարծիքով՝ սա շատ ցածր ցուցանիշ է: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47.2 տոկոսը, այն է՝ 468 ուսուցիչ, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների, ստանալու է 30-50 տոկոս հավելավճար: Ամենաբարձր արդյունքները գրանցվել են համապատասխանաբար Սյունիքում, Շիրակում և Կոտայքում»:

Ըստ պատգամավորի՝ մանկավարժների կամավոր ատեստավորմանը մասնակցության նման ցածր ցուցանիշը պայմանավորված է տվյալ առարկայի նկատմամբ գիտելիքների հանդեպ անվստահությամբ և համարձակության բացակայությամբ, ինչպես նաև անորոշությամբ, թե ինչ էր սպասվում իրենց, քանի որ գործընթացը նոր էր:

«Սակայն չպետք է մոռանանք, որ բոլորիս նպատակն է, որ դպրոցներում մեր սերունդներին պետք է կրթեն բացառապես բարձր մասնագիտական որակավորում ունեցող մանկավարժներ»,-ասաց նա:

Հաջորդ տարվանից կամավոր ատեստավորմանը կմասնակցեն 5-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները: Պատգամավորը կոչ արեց ուսուցիչներին, որ մասնագիտական գիտելիքների ստուգման քայլին գնալու համարձակություն ցուցաբերեն՝ ապացուցելով, որ իրենք լավագույնն են:

Թեմայի այլ նորություններ