Դանակահարություն Աջափնյակում․ Մաշտոցի բաժնի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    36%
    30 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    68%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 27°C
    47%
    20 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    89%
    5 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    36%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    98%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    36%
    30 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    65%
    20 կմ/ժ
  • Արցախ 20°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Դանակահարություն Աջափնյակում․ Մաշտոցի բաժնի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 3-ի գիշերը կրծքավանդակի շրջանում դանակահարված վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխվեց 44-ամյա մի տղամարդ։ Այդ մասին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում ստացվեց։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ տղամարդը բուժհաստատություն է տեղափոխվել Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշինի փողոցի բնակարաններից մեկից։ Տանը հայտնաբերվեցին արնանման հետքեր, արնոտ դանակ և այլն։ Տեղում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Մաշտոցի բաժնի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ տուժողն ու 55-ամյա մի տղամարդ միասին հաց են կերել, ինչի ընթացքում կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ։

Կասկածվողը նույն թաղամասում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Բնակարանում հայտնաբերված արնանման հետքերով դանակը, որը նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է, առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ 

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ