Ժողովրդավարական ուժերի հարթակը նախաձեռնում է ստորագրահավաք ԵՄ անդամակցության նպատակով
▲ Դեպի վեր
  • Երեվան 32°C
    24%
    13 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    38%
    11 կմ/ժ
  • Լոռի 22°C
    80%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արարատ 33°C
    30%
    32 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    85%
    12 կմ/ժ
  • Արմավիր 33°C
    24%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    78%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 31°C
    24%
    13 կմ/ժ
  • Կոտայք 29°C
    48%
    10 կմ/ժ
  • Արցախ 22°C
    80%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Ժողովրդավարական ուժերի հարթակը նախաձեռնում է ստորագրահավաք ԵՄ անդամակցության նպատակով

Ժողովրդավարական ուժերի հարթակը մտադիր է կազմակերպել ստորագրահավաք Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու համար։ Այդ մասին այսօր Եվրոպայի հրապարակում հայտարարեցին հարթակի մաս կազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ 45 օրում անհրաժեշտ է լինելու 50 հազար ստորագրություն, ինչը հարթակի ներկայացուցիչները բարդ են համարում։ Այսօրվանից կսկսեն նախապատրաստական աշխատանքները։

«Հարթակի ներսում  ու աջակիցների շրջանակում կա համախոհություն, որ հանրաքվեն անցկացվի, այդ մասին եղել են քննարկումներ իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ, առայժմ վերջնական համախոհություն չկա, համենայն դեպս կա որոշում, որ մենք շարունակում ենք գործընթացը»,-հայտարարեց Հովսեփ Խուրշուդյանը։

Ժողովրդավարական ուժերի հարթակը՝ հանձինս «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության», Հայաստանի Եվրոպական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, նախաձեռնում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի վերաբերյալ համապետական ստորագրահավաք անցկացնելու գործընթաց։ «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ հունիսի 21-ին Ժողովրդավարական ուժերի հարթակի առաջարկով խորհրդարանական լսումներ կազմակերպվեցին։  

«Ժողովրդավարական հարթակի ներսում և համակիրների լայն շրջանակում կա համախոհություն, որպեսզի Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության թեմայով հանրաքվեն անցկացվի։ Այդ հարցով եղել են նաև հանդիպումներ և քննարկումներ իշխանությունների տարբեր ներկայացուցիչների հետ, բայց առայժմ վերջնական համախոհություն չկա այդ հարցում։ Համենայնդեպս, կա որոշում, որ մենք շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատանքը և Ժողովրդավարական հարթակը նախաձեռնելու է այս հարցով ստորագրահավաք սկսելու գործընթաց»,- ասաց Խուրշուդյանը։ 

 «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի հանրությունը և քաղաքական դաշտն արդեն երկու-երեք ամիս է՝ քննարկման թեմա են դարձրել Հայաստանի կողմից Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու հարցը։

«Ինչի՞ց առաջացավ դրդապատճառը, որպեսզի խնդիրը փորձենք լուծել հանրաքվեի միջոցով։ Դա մեր առաջարկին Հայաստանի գործող իշխանության մոտեցման ու վերաբերմունքի արդյունքն էր։ Երբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ COP-29-ից հետո կարող են սահմաններին նորից խժդժություններ լինել, մենք մտածեցինք, թե նման պարագայում արտաքին քաղաքական ինչ լծակներ ունենք ինչ-որ կերպ դա մեղմելու և թույլ չտալու համար։  

Եվ այդ առումով առաջարկեցինք մեր անվտանգության բազան ավելացնել նաև Եվրամիությանը հայտ ներկայացնելու առումով»,- ասաց Սարգսյանը։

«Հանրապետություն» կուսակցության նախագահն անդրադարձավ  ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հայտարարությանը, թե իշխանությունը նպատակահարմար չի համարում հանրաքվե անցկացնելը և որ Ժողովրդավարական հարթակի փաստարկները հանրաքվե անցկացնելու վերաբերյալ հիմնավոր չեն։  Նա նշեց, որ հիմնական արգումենտը ժողովրդի քվեն է՝ 50 հազար ստորագրություն հավաքելը և ներկայացնելն Ազգային ժողովին։

«Մենք հասկանում ենք, որ 50 հազար ստորագրություն հավաքելը՝ այն էլ մեր օրենսդրության պայմաններում, բավականին բարդ խնդիր է, բայց համոզված ենք, որ 2 միլիոն ընտրողի մեջ միանշանակ 50 հազար մարդ կա, որ կուզենա, որ Հայաստանը անդամակցի Եվրամիությանը։ 

Հույս ունենք, որ օգոստոսի առաջին կեսին կհասցնենք ձևավորել թե՛ նախաձեռնող խումբը, թե՛ ԿԸՀ-ից փաստաթղթեր վերցնելը»,- նշեց Սարգսյանը։ 

Թեմայի այլ նորություններ