Կառավարության շենքի դիմաց քաշքշուկ է սկսվել ցուցարարների և ուժայինների միջև․ ոստիկանները հատուկ միջոց են կիրառել
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    60%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    11 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    73%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Կառավարության շենքի դիմաց քաշքշուկ է սկսվել ցուցարարների և ուժայինների միջև․ ոստիկանները հատուկ միջոց են կիրառել

Կառավարության շենքի դիմաց քաշքշուկ է սկսվել ցուցարարների և ուժայինների միջև․ ոստիկանները հատուկ միջոց են կիրառել

Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիների և ուժայիների միջև այս պահին լարված իրավիճակ է։ Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են սկսվել, ոստիկանները ստիպված են եղել կիրառել հատուկ միջոցներ, նրանց հանդարտեցնելու համար։ Ցուցարարներին հաջողվել է կոտրել Կառավարության շենքի պատուհաններից մեկը։ Քաշքշուկներին մասնակցնում են նաև ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում՝ Իշխան Սաղաթելյանը, «Հայաստան դաշինքի» մյուս պատգամավորները, որոնք նույնպես մասնակցում են ոստիկանների հետ բախումներին։

Նշենք, որ ավելի վաղ, ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարները դիմել են անկարգությունների: Նրանք քարեր և շշեր են նետել շենքի և ոստիկանների ուղղությամբ: Քարերի հարվածների հետևանքով կոտրվել էին կառավարության շենքի մուտքի ապակիները:

Հիշեցնենք, որ Կառավարության շենքի մոտ այս պահին իրավիճակը ծայրահեղ լարված է: Բախումներ են տեղի ունեցել ոստիկանական ուժերի և շենքի մոտ հավաքված ցուցարարների միջև: Քաղաքացիները շշեր ու քարեր են նետել շենքի ուղղությամբ և փորձել են անցնել պատնեշը: Ցուցարարները ոստիկաններից մեկին ծեծի էին ենթարկել՝ անկանոն հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին: Նրանք նաև հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանների հասցեին, քաշքշել նրանց, հարվածել:

Հիշցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հանդես էր եկել ուղերձով, որտեղ հանրության ուշադրությունն էր հրավիրել ներքին և արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք, ըստ վարչապետի, անպայմանորեն ուզում են, որ Հայաստանը ներքաշվի լայնածավալ ռազմական գործողությունների մեջ: Վարչապետը նկատել էր. «Ցավոք, պիտի արձանագրեմ, որ, ինչպես և սպասվում էր, հիմա արդեն տարբեր տեղերից հնչում են ընդհուպ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու կոչեր»:

 

Թեմայի այլ նորություններ