Իշխան Սաղաթելյանը անդրադարձ է կատարել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական կիրառման անհրաժեշտությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    35 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    15 կմ/ժ
  • Լոռի 18°C
    99%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 28°C
    54%
    21 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    86%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    98%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    35 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    65%
    22 կմ/ժ
  • Արցախ 21°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Իշխան Սաղաթելյանը անդրադարձ է կատարել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական կիրառման անհրաժեշտությանը

Իշխան Սաղաթելյանը անդրադարձ է կատարել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական կիրառման անհրաժեշտությանը

Եվրոպական խորհրդարանում ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հուլիսի 23-ին հանդիպել է ԵՄ օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ։ «Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասի, Սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Կոստաս Մավրիդեսի, Եվրոպայի պահպանողականների և կոնսերվատիվների քաղաքական խմբի անդամ Չարլի Վայմերսի հետ հանդիպումների ընթացքում խորհրդարանականներին շնորհակալություն եմ հայտնել Հայաստանին ու Արցախին առնչվող խնդիրների վերաբերյալ տարիներ շարունակ դրսևորած սկզբունքային դիրքորոշման համար: Ընդգծելով Ադրբեջանի կողմից Հայաստանին ուժի սպառնալիքով միակողմանի զիջումների պարտադրման շարունակական քաղաքականության անընդունելի լինելու հանգամանքը` ներկայացրել եմ տարածաշրջանի համար նման քաղաքականության ապակայունացնող ազդեցությունները: Հատուկ անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդրին` այդ հարցում կարևորելով Ադրբեջանի վրա միջազգային ճնշում բանեցնելու անհրաժեշտությունը: Քննարկել ենք Ադրբեջանում կայանալիք COP-29 համաժողովին միջազգային պատվիրակությունների մասնակցությանը վերաբերող հարցեր։ Քննարկել ենք նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր։ Անդրադարձ ենք կատարել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ամբողջական կիրառման անհրաժեշտությանը»,-ներկայացրել է Սաղաթելյանը։

Թեմայի այլ նորություններ