ՀՀ զինված ուժերին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ-ի ծրագրերի հետևում աշխարհաքաղաքական հաշվարկներ են. Զախարովա
▲ Դեպի վեր
  • Երեվան 32°C
    24%
    13 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    41%
    15 կմ/ժ
  • Լոռի 23°C
    75%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    83%
    10 կմ/ժ
  • Արարատ 33°C
    24%
    13 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    83%
    13 կմ/ժ
  • Արմավիր 33°C
    24%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    69%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 31°C
    24%
    13 կմ/ժ
  • Կոտայք 29°C
    35%
    11 կմ/ժ
  • Արցախ 22°C
    81%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

ՀՀ զինված ուժերին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ-ի ծրագրերի հետևում աշխարհաքաղաքական հաշվարկներ են. Զախարովա

ՀՀ զինված ուժերին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ-ի ծրագրերի հետևում աշխարհաքաղաքական հաշվարկներ են. Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է շարունակել իր հարթակը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ ձևաչափով բանակցությունների համար։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մոսկվան պարտավորվել է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը։ Նման աջակցության ծավալներն ու ձևերը պետք է ընդունելի լինեն բոլոր կողմերի համար։ Մեր երկու դաշնակիցների միջև հավասարակշռված համաձայնագրի կնքումը դիտարկում ենք որպես խաղաղության ճարտարապետության հիմք։

Հարավային Կովկասի ճակատագիրն ու ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի և հարևան գործընկեր երկրները, և դրսից ոչ ոք հաստատ խաղաղություն ու բարգավաճում չի բերի մեր ընդհանուր տանը։ Դա ապացուցվել է դարերով»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրոյի աջակցության տրամադրման վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշմանը, նշել, թե իբր ԵՄ-ն ռազմականացման ուղղություն է վերցրել և ծառայում է ոչ թե իր քաղաքացիների, այլ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերին։

«ԵՄ ծրագրի համաձայն՝ առկա հակասությունների ուժեղացումը, այդ թվում՝ Երևանի և Բաքվի միջև, համապատասխանում է Ռուսաստանին և Արևմուտքից անկախ քաղաքականություն վարող մյուս երկրներին զսպելու խնդիրներին։ Հայաստանի զինված ուժերին 10 միլիոն եվրո տրամադրելու՝ ԵՄ-ի ծրագրերի հետևում աշխարհաքաղաքական հաշվարկներ են՝ տարածելու իր ապակառուցողական ազդեցությունը նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Ըստ Զախարովայի՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի գործունեությունն ուղղված չէ խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը: «Այս հիմնադրամը պատերազմի, երկրներին հրահրելու, արյունահեղության համար է։ Արևմտյան նման մոտեցումները, որոնք առաջնորդվում են «բաժանիր, որ տիրես» սկզբունքով՝ զենք մատակարարելով Հարավային Կովկասին, անվտանգություն և խաղաղություն չեն ապահովի տարածաշրջանում»,- եզրակացրել է Զախարովան։

Թեմայի այլ նորություններ