Հայաստանը հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը՝ ակնկալելով, որ քաղաքական գնահատական, այնուամենայնիվ, տեղ կգտնի փաստաթղթի մեջ. Ալեն Սիմոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    14%
    11 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    16%
    7 կմ/ժ
  • Լոռի 18°C
    34%
    8 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    49%
    5 կմ/ժ
  • Արարատ 25°C
    16%
    18 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    62%
    10 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    14%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    47%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    14%
    9 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    26%
    5 կմ/ժ
  • Արցախ 17°C
    72%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.19737
  • Դոլար = 391.455

Հայաստանը հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը՝ ակնկալելով, որ քաղաքական գնահատական, այնուամենայնիվ, տեղ կգտնի փաստաթղթի մեջ. Ալեն Սիմոնյան

Հայաստանը հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը՝ ակնկալելով, որ քաղաքական գնահատական, այնուամենայնիվ, տեղ կգտնի փաստաթղթի մեջ. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է՝ 

«ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, և ռազմական օգնության ակնկալիքից զերծ, նաև կարող են լինել քաղաքական գնահատականի սպասումներ։ Մենք ՀԱՊԿ-ին անդամակցել ենք, որ ումի՞ց պաշտպանվենք. թուրք-ադրբեջանական տանդեմից։ Հիմա եկել է ժամանակը, գոնե, քաղաքական գնահատական տրվի։ Քաղաքական գնահատականը բավարար չի եղել, և դրա արձագանքը եղավ այն, որ Հայաստանը հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը՝ ակնկալելով, որ քաղաքական գնահատական, այնուամենայնիվ, տեղ կգտնի փաստաթղթի մեջ: Այսօր երրորդ երկրի զորքերը գտնվում են ՀԱՊԿ տարածքում։ Ես չգիտեմ, թե դրա հետ ՀԱՊԿ երկրները ոնց են մերվում կամ ոնց են դրա շարունակությունը տեսնում»։

Սիմոնյանն անդրադարձել է նաև ԵՄ դիտորդների ներկայությանը. «ԵՄ դիտորդների ներկայությունը բավականին զսպող ուժ ունի, և ակնկալում ենք, որ նրանց ներկայության ժամկետը կերկարաձգվի»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու հարցը մնում է Հայաստանի օրակարգում՝ ԱԺ նախագահն արձագանքեց.

«Մենք երբևիցե նման հայտարարույթուն չենք արել, մենք ասել ենք, որ ՀԱՊԿ-ն է տարածաշրջանը լքում և մենք դրանով անհանգստացած ենք։ Մեր ընկերներին պետք է հարց ուղղվի՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ը որոշել է լքել անդրկովկասյան այս տարածքը, թե՞ ոչ։ Եթե լքել է, պետք է առնվազն դրա մասին բարձրաձայն ասվի։ Այնուամենայնիվ, մենք միայն այդ կառույցի քայլերին չէ, որ սպասում ենք, մենք ինքնուրույն գործողություններ ենք իրականացնում մեր սահմանների անվտանգությունն ապահովելու առումով»։

Թեմայի այլ նորություններ