ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի վաղվա նիստում կքննարկեն ՀՀ-ին 10 միլիոն եվրոյի հատկացման ու վիզաների ազատականացման երկխոսության հարցերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 32°C
    24%
    13 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    38%
    11 կմ/ժ
  • Լոռի 22°C
    80%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արարատ 33°C
    30%
    32 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    85%
    12 կմ/ժ
  • Արմավիր 33°C
    24%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    78%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 31°C
    24%
    13 կմ/ժ
  • Կոտայք 29°C
    48%
    10 կմ/ժ
  • Արցախ 22°C
    80%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի վաղվա նիստում կքննարկեն ՀՀ-ին 10 միլիոն եվրոյի հատկացման ու վիզաների ազատականացման երկխոսության հարցերը

ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի վաղվա նիստում կքննարկեն ՀՀ-ին 10 միլիոն եվրոյի հատկացման ու վիզաների ազատականացման երկխոսության հարցերը

Եվրամիության արտգործնախարարների խորհրդի հուլիսի 22-ին կայանալիք նիստի օրակարգային հարցերի շարքում են լինելու նաև Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելուն և Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությանն ուղղված հարցերը։

 «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամից տրամադրվելիք օժանդակությունը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը նպաստելուն է միտված լինելու։ ԵՄ-ն կարևորում է արտակարգ իրավիճակներում քաղաքացիական անձանց պաշտպանությունը, և այս օգնությունը շեշտը դնում է նմանատիպ նպատակային ծախսերի վրա։

Նախատեսված օգնությունը ոչ մի պարագայում չի ծառայելու մահաբեր զենք-զինամթերք գնելուն, և չի ենթադրելու ռազմական համատեղ զորավարժություններ, քանի որ ԵՄ-ն զինուժ չունի։ ԵՄ անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների նիստին նախատեսվում է նաև հաստատել Եվրահանձնաժողով-Հայաստան երկկոխության մեկնարկը վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ Երկխոսության մեկնարկից հետո այն վարելու հիմնական գործիքը կլինի վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը կներկայացվի Հայաստանի իշխանություններին: 

Թեմայի այլ նորություններ