Bloomberg․ «Թուրքիան Սև ծովում էներգետիկ պաշարներ է հայտնաբերել»
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    20%
    11 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    45%
    30 կմ/ժ
  • Լոռի 18°C
    64%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    66%
    14 կմ/ժ
  • Արարատ 28°C
    23%
    21 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    50%
    16 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    20%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    20%
    11 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    31%
    7 կմ/ժ
  • Արցախ 21°C
    48%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.22617
  • Դոլար = 388

Bloomberg․ «Թուրքիան Սև ծովում էներգետիկ պաշարներ է հայտնաբերել»

Bloomberg․ «Թուրքիան Սև ծովում էներգետիկ պաշարներ է հայտնաբերել»

Նախօրեին ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ուրբաթ օրը ավետիս է հայտնելու, որով Թուրքիայի համար նոր ժամանակներ են սկսվելու։

Մինչ այս հայտարարությունը բուռն կերպով քննարկվում է թուրքական մամուլում, ամերիկյան հայտնի «Bloomberg» գործակալությունը գրել է, որ Էրդողանի ավետիսը վերաբերելու է էներգետիկ պաշարների հայտնաբերմանը։ Գործակալությունը, հղում անելով թեմայի վերաբերյալ ստույգ տեղեկություն ունեցող 2 աղբյուրի, գրել է, որ պաշարները հայտնաբերվել են Սև ծովում, և դրանք ամենայն հավանականությամբ բնական գազի պաշարներ են։

Հաղորդվում է, որ Էրդողանի հայտարարությունից հետո Ստամբուլի բորսայում օրական  Tüpraş և Petkim էներգետկ ընկերությունների բաժնեմասերը մեկ օրում աճել են համապատասխանաբար 8,1 և 9,9 տոկոսով, այն դեպքում, երբ դրանք մինչ այս օրական 2 տոկոսից ավել աճ չեն գրանցել։

Euronews-ի թուրքական ծառայություննը նույնպես գրել է, որ Թուրքիան բնական գազի պաշարներ է հայտնաբերել, սակայն լրատվականի տեղեկություններով դրանք հայտնաբերվել են Արևելյան Միջերկրականում, որտեղ Թուրքիան վերջին շրջանում ակտիվորեն հորատումներ է իրականացնում։ 

Աղբյուր`    Ermenihaber.am

Թեմայի այլ նորություններ