Բայդենի պաշտոնանկությունից հետո առաջին հարցման արդյունքում Հարրիսը Թրամփից 2%-ով առաջ է անցել
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    35 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    15 կմ/ժ
  • Լոռի 18°C
    99%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 28°C
    54%
    21 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    86%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    98%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    35 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    65%
    22 կմ/ժ
  • Արցախ 21°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Բայդենի պաշտոնանկությունից հետո առաջին հարցման արդյունքում Հարրիսը Թրամփից 2%-ով առաջ է անցել

Բայդենի պաշտոնանկությունից հետո առաջին հարցման արդյունքում Հարրիսը Թրամփից 2%-ով առաջ է անցել

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը 2%-ով առաջ է անցնում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփից, ըստ Reuters/Ipsos-ի հարցման: Նրան աջակցել է հարցվածների 44%-ը, պարոն Թրամփը՝ 42%-ը։ Հարցումն անցկացվել է հուլիսի 22-23-ը, այն բանից հետո, երբ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը հայտարարել է նախագահական մրցապայքարից դուրս գալու և Կամալա Հարիսի թեկնածությունը պաշտպանելու մասին։ Հարցման մասնակիցների մոտ 56%-ը համաձայնել է այն պնդմանը, որ 59-ամյա Կամալա Հարիսը «սուր միտք ունի և կարողանում է հաղթահարել դժվարությունները», մինչդեռ 78-ամյա Դոնալդ Թրամփի մասին նման կարծիք է հայտնել հարցվածների 49%-ը։

 

Հարցված դեմոկրատ ընտրողների 91%-ը դրական է վերաբերվում տիկին Հարիսին: Հարցման մասնակիցների երեք քառորդը համաձայնել է, որ դեմոկրատները պետք է պաշտպանեն նրա թեկնածությունը։ Հարցվածների մեկ քառորդը կարծում է, որ առաջադրվելու համար պետք է պայքարեն մի քանի թեկնածուներ։

Թեմայի այլ նորություններ