Թուրքիայում այսօր 6,6 մագնիտուդ երկրաշարժի հետևանքով Իզմիրում ավերածություններ են եղել (տեսանյութ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    53%
    17 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    15 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    100%
    9 կմ/ժ
  • Արարատ 24°C
    52%
    10 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    93%
    5 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    53%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    88%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    53%
    17 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    68%
    8 կմ/ժ
  • Արցախ 18°C
    82%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Թուրքիայում այսօր 6,6 մագնիտուդ երկրաշարժի հետևանքով Իզմիրում ավերածություններ են եղել (տեսանյութ)

Թուրքիայի արեւմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում, այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների գործակալությունը (AFAD):

ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իզմիրի մարզի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում:

Թուրքական լրատվամիջոցների և ականատեսների հաղորդումների համաձայն՝ երկրաշարժը զգացվել է երկրի արևմտյան մարզերում և Ստամբուլում:

Իզմիրի  քաղաքապետի գլխավոր քարտուղար Բուգրա Գյոկչեն հայտարարել է, որ երկրաշարժը Թուրքիայի արևմուտքում զգալի ավերածությունների է հանգեցրել, քաղաքում մի շարք տներ են փլվել: «Մենք տեղեկություններ ունենք, որ Բուջա, Բայրաքլի, Բորնովա շրջաններում մի քանի շենքեր ավերվել են»,- ասել է Գյոկչեն NTV հեռուստաալիքի եթերում:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ տեղեկություններ են ստացել Իզմիրի Բորնովա և Բայրաքլի շրջաններում 6 շինությունների ավերման մասին:

Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: 

Թեմայի այլ նորություններ