Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    68%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    94%
    13 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    69%
    22 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    99%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    68%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    100%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    68%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    82%
    9 կմ/ժ
  • Արցախ 18°C
    91%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին: Միջազգային կառույցի Երևանի գրասենյակից հաստատում են, որ այցը եղել է օգոստոսի ընթացքում և սեպտեմբերին:

«Լուրերի» հետ զրույցում Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հաստատել է, որ այցելել են նաև Գուրգեն Ալավերդյանին:

Հիշեցնենք՝ Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանն օգոստոսի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմանում, շփոթվել և մոլորվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով՝ մարտական հենակետը ստուգելիս: Ադրբեջանը հայ սպային ներկայացրեց որպես դիվերսանտ:

Ալավերդյանին այցելության մասին հարցը վերջին անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին «Լուրերն» ուղղել էր շաբաթ, ուստի ենթադրվում է, որ հայ սպային տեսակցությունը տեղի է ունեցել կա՛մ կիրակի, կա՛մ երկուշաբթի: 

Զառա Ամատունու խոսքով՝ նման աշխատանքներում, սովորաբար, առաջինը տեղեկացվում են ընտանիքի անդամները, և համապատասխան իշխանությունների ներկայացուցիչները դրանից հետո նոր կարող են հանրայնորեն հաստատել:

Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց այցի ժամանակ ստուգել են նրանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն ընձեռել կապ հաստատել ընտանիքի հետ: 

«Կարող է լինել ավանդական դարձած նամակ, մի դեպքում ձայնագրված ուղերձ: Ավելի շատ առաջնորդվում ենք հնարավորություններով, և ո՞րն է անձի ցանկությունը: Դա էլ է շատ կարևոր: Կարող է բառերով, բանավոր փոխանցել»,- ասել է Զառա Ամատունին:

Ադրբեջանում պահվում են Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, զինծառայող Արայիկ Ղազարյանը, Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը, հայ սպա Գուրգեն Ալավերդյանն ու Արցախի քաղաքացի Արսեն Բաղդասարյանը: Ինչպե՞ս է նրանց վիճակը. որպես չեզոք միջնորդ՝ Կարմիր խաչն ավելին ասել չի կարող, բայց Զառա Ամատունին վստահեցնում է՝ հենց դա է կառույցի ուշադրության կենտրոնում: Ինչ նկատում ու արձանագրում են՝ քննարկում են համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Թեմայի այլ նորություններ