Իրանի ՀՕՊ ուժերը լայնածավալ զորավարժություն են սկսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    88%
    11 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    72%
    17 կմ/ժ
  • Լոռի 17°C
    98%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 19°C
    72%
    9 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    96%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    88%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    96%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    88%
    11 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    76%
    9 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Իրանի ՀՕՊ ուժերը լայնածավալ զորավարժություն են սկսում

Իրանի ՀՕՊ ուժերը լայնածավալ զորավարժություն են սկսում

Իրանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները երկրի տարածքի մեծ մասում, իրական պատերազմական իրավիճակների մոդելավորմամբ, զորավարժություններ կանցկացնեն:

Զորավարժությունների հրամանատար գեներալ Քադեր Ռահիմզադեն հայտնել է, որ դրանք կմեկնարկեն հոկտեմբերի 21-ին, հայտնում են Իրանի ԶԼՄ-ները:

Իրանի բանակի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համատեղ զորավարժություններն ուղղված են մարտական պատրաստականության բարձրացմանն ու հակաօդային պաշտպանության ուժերի կարողությունների ամրապնդմանը:

Զորավարժությունները ընթացքում կիրառվելու են հրթիռային համակարգեր, ռադիոէլեկտրոնային մարտերի համակարգեր՝ փոքր, միջին եւ մեծ բարձրություններում օդային սպառնալիքներին դիմակայելու համար:

Զորավարժությունների հրամանատարն ասել է, որ օգտագործվելու են նաեւ կործանիչներ, ռմբակոծիչներ ու անօդաչու թռչող սարքեր:

Թեմայի այլ նորություններ