Ղրղզստան-Տաջիկստան սահմանային լարվածությունը շարունակվում է. կրկին կրակոցններ են հնչում
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    46%
    13 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    100%
    3 կմ/ժ
  • Արարատ 22°C
    58%
    16 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    92%
    3 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    46%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    90%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    46%
    13 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    74%
    17 կմ/ժ
  • Արցախ 17°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.51182
  • Դոլար = 388.4

Ղրղզստան-Տաջիկստան սահմանային լարվածությունը շարունակվում է. կրկին կրակոցններ են հնչում

Ղրղզստան-Տաջիկստան սահմանային լարվածությունը շարունակվում է. կրկին կրակոցններ են հնչում

Մայիսի 1-2-ը Ղրղզստանում սգո օր է հայտարարվել Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով: Երկրի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ղրղզստանի նախագահ Սադիր Ժախարովը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն 2021-ի մայիսի 1-2-ը սուգ է հայտարարվել»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Երկու երկրների միջև հակամարտությունը սկսվել էր ապրիլի 29-ին, որը վերածվել էր ռազմական դիմակայության: Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանապահների միջև բախումը տևել են ավելի քան վեց ժամ: Երկու կողմից մահացել է մոտ 40 մարդ, ավելի քան 200-ը՝ տուժել են: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը համաձայնության են եկել դադարեցնել կրակն ու սահմանից հետ քաշել զորքերը:

Ղրղզստանի ազգային անվտանգության սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ Տաջիկստանի զինվորականները մայիսի 1-ին սկսել են կրակել ղրղզական տարածքի ուղղությամբ: Նշվում է, որ կրակի թիրախում են հայտնվել բնակելի տները: Ավելի վաղ սահմանապահ ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ սահմանին Տաջիկստանի կողմից ռազմական տեխնիկայի տեղաշարժ է նկատվել: Sputnik Տաջիկստանի Telegram-ի բաժանորդները հայտնում են սահմանամերձ բնակավայրերում հրդեհների մասին:

 

Թեմայի այլ նորություններ