ԱՄՆ-ի արևմուտքում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը հասել է Եվրոպա
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    68%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    94%
    13 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    69%
    22 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    99%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    68%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    100%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    68%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    82%
    9 կմ/ժ
  • Արցախ 18°C
    91%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

ԱՄՆ-ի արևմուտքում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը հասել է Եվրոպա

ԱՄՆ-ի արևմուտքում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը հասել է Եվրոպա

ԱՄՆ-ի արևմուտքում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը հասել է ոչ միայն երկրի արևելյան շրջաններ, այլև Եվրոպայի մի շարք հյուսիսային պետություններ: Այս մասին հայտնել է մթնոլորտի մշտադիտարկման եվրոպական ծառայությունը:

«Համեմատելով ԱՄՆ-ում հրշեջ ակտիվությունը նախորդ տարիների հետ՝ մթնոլորտի մշտադիտարկման եվրոպական ծառայությունը նկատել է, որ ԱՄՆ-ում այս տարի ակտիվությունը տասնյակ-հարյուրավոր անգամներ ավելի ինտենսիվ է, քան 2003-2019 թվականներին», - նշվում է հաղորդագրությունում:

Փորձագետները հայտարարել են, որ ծուխը երկրի արևմուտքից տարածվել է Հյուսիսային Ամերիկայում և Կանադայում, որտեղից հասել է Հյուսիսային Եվրոպա: Կանխատեսումների համաձայն՝ սեպտեմբերի 19-20-ը ծուխը կրկին կհատի Ատլանտյան օվկիանոսը։

ԱՄՆ-ի արևմուտքում խոշոր հրդեհները մոլեգնում են օգոստոսից։ Աղետի պատճառ են դարձել անոմալ շոգն ու կայծակը։ Օդի բարձր ջերմաստիճանի, խոնավության ցածր մակարդակի և քամիների պատճառով արագորեն տարածվող հրդեհների դեմ պայքարում են հազարավոր հրշեջներ, սակայն նրանց դեռևս չի հաջողվում մարել կրակը։

ԱՄՆ արևմտյան նահանգներում նվազագույնը 28 մարդ է մահացել վերջին շաբաթներին մոլեգնած անտառային հրդեհների հետևանքով։

Թեմայի այլ նորություններ