Ադրբեջանական մեդիահարթակում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Ադրբեջանի ՃՈ աշխատակիցները տուգանային կայանատեղիներ են ուղարկում շարքային քաղաքացիների մարդատար ավտոմեքենաները՝ ամենագնացներն ու պիկապներ։ Այս մասին հայտնում է MeydanTV-ին։
Նման դեպքեր են գրանցվել Գաբալայում, Բաքվում եւ Աբշերոնում։ Որպես ապացույց օգատրերեը ներկայացնում են նամն ավտոմեքենաներով լի տուգանային հրապարակների լուսանկարները:
Հաղորդվում է, որ դրանց սեփականատերերը չեն խախտել ճանապարհային երթևելության կանոնները, նրանց պարզապես ասել են, որ մեքենան ժամանակավորապես հաշվառված է երկրի պաշտպանության կարիքների համար:
"Այդ մեքենաները եւ հատուկ նշանակության այլ տրանսպորտային միջոցները, որոնք կարող են ներկայացվել զինված ուժերի եւ հատուկ ստորաբաժանումների կարիքների համար" ռազմատրանսպորտային միջոցների հաշվառման կանոններին" համապատասխան են եւ ենթարկվում են տեխնիկական ստուգման",- այս մասին հայտնել են ադրբեջանական պետական ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությունից։
Ճանապարհային երթեւեկության ադրբեջանցի փորձագետ Արշադ Հուսեյնովը նաեւ հայտարարել է, որ զորահավաքի ընթացքում ոստիկանությունը կարող է առգրավել որոշ ավտոմեքենաներ ՝ ռազմական պայմաններում նրանց մեծ պահանջարկի պատճառով:
Աղբյուր՝ Infoport