Ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ ՀՀ անվտանգության, ինքնիշխանության հաշվին. ԱԳ փոխնախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    35%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    51%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    75%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    68%
    11 կմ/ժ
  • Արարատ 22°C
    37%
    4 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    59%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    35%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    67%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    35%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    43%
    9 կմ/ժ
  • Արցախ 18°C
    45%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ ՀՀ անվտանգության, ինքնիշխանության հաշվին. ԱԳ փոխնախարար

Ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ ՀՀ անվտանգության, ինքնիշխանության հաշվին. ԱԳ փոխնախարար

Տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը  չի կարող տեղի ունենալ ՀՀ անվտանգության, ինքնիշխանության և կենսական շահերի հաշվին: Այս մասին վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը:

«Տարածաշրջանում խաղաղ և փոխշահավետ գոյակցության մթնոլորտի ձևավորման հիմքում ընկած է նաև տարածաշրջանի ապաշրջափակումը: Այս տեսանկյունից կարևոր նշանակություն ունի 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործումը: Տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացի արդյունավետ իրականացումը հնարավոր է բոլոր դերակատարների կողմից կառուցողական դիրքորոշման ցուցաբերման և գործնական քայլերի իրականացման դեպքում: Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ ՀՀ անվտանգության, ինքնիշխանության և կենսական շահերի հաշվին»,- ասաց փոխնախարարը:

Հայաստանի բարեփոխումների, տնտեսական և ենթակառուցվածքային զարգացման աջակցությունը մնում է Հայաստանի դիվանագիտության առաջնահերթ խնդիրներից մեկը և սերտորեն կապված է համապարփակ անվտանգության հետ: Նրա խոսքով՝ այս առնչությամբ աշխատանքները հիմնականում ուղղված են երկկողմ  տնտեսական հարաբերությունների զարգացմանը, փոխկապակցվածության ենթակառուցվածքային ծրագրերի կյանքի կոչմանը, արտահանման խթանմանը, առևտրատնտեսական համագործակցության համար համապատասխան հարթակների ձևավորմանը:

Փոխնախարարը նաև վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է իր միջազգային գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության հետևողական խորացումը և ընդլայնումը՝ թե երկկողմ և թե բազմակողմ ձևաչափերում անհրաժեշտ նախադրյալներ և պայմաններ ստեղծելու բոլոր ուղղություններով:

Տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ, որը ղեկավարում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները:

Թեմայի այլ նորություններ