Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի անդրանիկ նիստը. Իրանի աշխուժացումը եվ տարածաշրջանային թեժ զարգացումները․ քննարկում են առաջատար փորձագետները
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    38%
    9 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    56%
    9 կմ/ժ
  • Լոռի 19°C
    72%
    7 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    59%
    7 կմ/ժ
  • Արարատ 26°C
    53%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    41%
    7 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    68%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    58%
    3 կմ/ժ
  • Արցախ 25°C
    43%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի անդրանիկ նիստը. Իրանի աշխուժացումը եվ տարածաշրջանային թեժ զարգացումները․ քննարկում են առաջատար փորձագետները

«Հանուն Հանրապետություն» կուսակցության նախաձեռնությամբ ստեղծված «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» անդրանիկ նիստն էր: Վերլուծական ինստիտուտում հիմնականում անկախ փորձագետներ են, նպատակը մտածող մարդկանց ռեսուրսներն օգտագործելով՝ Հայաստանի արտաքին ու ներքին մարտահրավերին վերաբերող հիմնահարացերին արագ արձագանքելն է:

Փորձագետների առաջին թեման տարածաշրջանում Իրանի ակտիվացումն ու վերջին զարգացումներն են: Արման Բաբաջանյանի խոսքով՝ խնդիրը լուրջ է ու առանց քաղաքական շահարկումների պետք է հասկանալ, թե ինչպես պետք է դիրքավորվի ՀՀ-ն:

Արման Բաբաջանյան «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ - Մի բան պետք է ասեմ, որ մենք որևէ կերպ չպետք է ուրախանանք կամ ակնկալիքներ ունենանք մեր տարածաշրջանում սրացումից, որովհետև ցանկացած աշխուժացում տարածաշրջանային գերտերությունների ու մեր ախոյանների հետ չի կարող նպաստավոր լինել մեզ համար:

Վերջին օրերին լարվել են Թեհրանի և Բաքվի հարաբերությունները, երբ Ադրբեջանն սկսեց զորավարժություններ անցկացնել Իրանի սահմանին մոտ, տարածաշրջան բերեց պակիստանյան ուժերի: Իրանի համոզմամբ՝ գործակցություն սկսեց իսրայելական ուժերի հետ:

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը շեշտում է՝ Իրանը, ՌԴ-ն ու Թուրքիան տարածաշրջանային գերտերություններն են, որոնց գործողությունները երբեմն ոչ այնքան իրենց շահերից են բխում, որքան սեփական դեմքն ու հեղինակությունը պահելու ցանկությունից:

Ռուբեն Մեհրաբյան, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ -  Այս իմաստով, այո՛, մենք կարող ենք անզգուշաբար դառնալ ինչ-որ մանրադրամ՝ ինչ-որ խաղերի մեջ, մանավանդ, երբ տեսնում ենք, որ մեր տարածաշրջանով հետաքրքրքված են ոչ միայն մեր տարածաշրջանային երկներները, այլև արտատարածաշրջանային սուբյեկտները՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն: Այստեղ չափազանց կարևոր է լինել պատմության ճիշտ կողմում:

Այս շրջանում Մեհրաբյանը տեսնում է բոլոր հնարավորությունները, որ մեր արտաքին քաղաքականությունը ծառայի անվտանգության ապահովմանը, որը, ըստ նրա, չի արվել նախորդ տասնամյակներին:

Ռազմաքաղաքական հարցերի փորձագետ Արմինե Մարգարյանն էլ անկախ վերլուծաբանների հետ նման ձևաչափով քննարկումներն արդյունավետ է որակում՝ նկատելով, որ քաղաքական դիսկուրսն առողջացնելու հնարավորություն է ստեղծվում: Խոսելով Իրանի շուրջ ստեղված իրավիճակի ու տարածաշրջանային նոր զարգացումների մասին՝ Մարգարյանը նշեց՝ ոգևորվել պետք չէ, բայց պետք է հստակ պատկերացնել՝ որտեղ է մեր շահը և աշխատել այդ ուղղությամբ:

Արմինե Մարգարյան, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ - Եթե կոնկրետ խոսում ենք Իրան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս լարվածության մասին, ապա ինձ մոտ տպավորություն է, որ կառավարությունը քաջ գիտակցում է իրողությունը, որի մասին վկայում է ԱԳ նախարարների հանդիպումից հետո մամուլի ասուլիսը, որտեղ Իրանի ԱԳՆ-ն ասաց, որ հայկական ու իրանական կողմը որոշում են կայացրել ճանապարհային քարտեզի վերաբերյալ: Սա նշանակում է, որ կողմերը սինխրոնիզացնում են իրենց քայլերը: 

Փորձագետների համոզմամբ՝ Հայաստանին ու տարածաշրջանին վերաբերող զգայուն հարցերի՝ մասնագիտական մակարդակով քննարկումները հնարավորություն կտան, որ հանրությունն այդ թեմաների շուրջ ստանա հավասարակշռված տեղեկություն: Համոզված են, որ այդպիսով տարբեր ուժերի կողմից հանրային մանիպուլյացիաները կնվազեն:

 

 

Թեմայի այլ նորություններ