Վերջին տարիներին թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ աճի միտում է ունեցել կոլոռեկտալ և ստամոքսի քաղցկեղը. ՀՀ ԱՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    52%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    96%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    92%
    2 կմ/ժ
  • Արարատ 21°C
    50%
    20 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    85%
    3 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    52%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    52%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    61%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    94%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5242
  • Դոլար = 388.4

Վերջին տարիներին թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ աճի միտում է ունեցել կոլոռեկտալ և ստամոքսի քաղցկեղը. ՀՀ ԱՆ

Վերջին տարիներին թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ աճի միտում է ունեցել կոլոռեկտալ և ստամոքսի քաղցկեղը. ՀՀ ԱՆ

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը նվիրված է քաղցկեղի կանխարգելման արդյունավետության, սքրինինգային հետազոտություների կարևորության, հիվանդության վաղ փուլում հայտնաբերման և բուժման վերաբերյալ իրազեկման բարձրացմանը։ Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:
 
«Այս տարվա կարգախոսն է՝ «Կյանք փրկող ծառայությունների հասանելիություն և հավասարություն»։
 
Տվյալների վերլուծությունը փաստում է, որ տղամարդկանց շրջանում առավել տարածված են` շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի և ներլյարդային լեղուղիների և շագանակագեղձի քաղցկեղը, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի: Վերջին տարիների ընթացքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ աճի միտում է ունեցել կոլոռեկտալ և ստամոքսի քաղցկեղը:
 
Քաղցկեղը կանխարգելելու 10 խորհուրդ.
  • Չծխել
  • Հետևե՛ք քաշին, խուսափե՛ք գերքաշությունից, ճարպակալումից
  • Զբաղվե՛ք ֆիզիկական ակտիվությամբ. շատ քայլելը նպաստում է քաղցկեղի ռիսկի նվազեցմանը
  •  Սննդակարգը հարստացրե՛ք հատիկեղենով, բանջարեղենով, մրգերով և լոբազգիներով
  •  Խուսափե՛ք յուղոտ, օսլայի և շաքարի բարձր պարունակությամբ արագ պատրաստվող սննդատեսակներից (fast food),
  •  Սահմանափակե՛ք շաքար պարունակող ըմպելիքը և ալկոհոլի օգտագործումը
  • Սահմանափակե՛ք կարմիր (տավարի, խոզի և գառան) և վերամշակված մսի օգտագործումը
  • Խուսափե՛ք սննդային հավելումներից
  • Կրծքով կերակրումն իջեցնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը
  •  Քաղցկեղ ախտորոշվելուց հետո հետևե՛ք բժշկի խորհուրդներին:
  • Վիճակագրությանը և իրականացված ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ»,- նշված է գրառման մեջ:

Թեմայի այլ նորություններ