Վարչական դատարանը վերացրել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ԿԸՀ նախազգուշացումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    43%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    92%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    88%
    3 կմ/ժ
  • Արարատ 23°C
    47%
    20 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    84%
    4 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    43%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    86%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    43%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    51%
    4 կմ/ժ
  • Արցախ 17°C
    92%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5242
  • Դոլար = 388.4

Վարչական դատարանը վերացրել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ԿԸՀ նախազգուշացումը

Վարչական դատարանը վերացրել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ԿԸՀ նախազգուշացումը

Վարչական դատարանը բավարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցն ընդդեմ ԿԸՀ-ի։ Դատարանն այսպիսով վերացրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ԿԸՀ նախազգուշացումը։ Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասել է հայցվորի ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ ՔՊ-ն Վարչական դատարանում բողոքարկում էր ԿԸՀ-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խախտելու համար:

Տվյալ որոշմամբ ԿԸՀ-ն բավարարել էր «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը, որում նշվել էր, թե հունիսի 19-ին՝ լռության օրը, Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերով ընտրական գործընթացի մասին խոսելը քարոզչության կարգի խախտում են դիտարկում, ինչն էլ բավարարվել էր:

«Քաղաքացիական պայմանագիրը» հայցն ընդդեմ ԿԸՀ-ի Վարչական դատարան էր ներկայացրել հունիսի 21-ին:

Թեմայի այլ նորություններ